ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամվել Կարապետյանը միաժամանակ և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի քաղաքական պատանդն է այսօր, քանի որ նաև Ալիևն է թիրախավորում բոլոր նրանց, ովքեր դեմ են հողերի հանձնմանը, զիջումներին և այլն։ Այդ մասին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացմանը։

Քաղաքագետի կարծիքով, Սամվել Կարապետյանի մասնակցությամբ ընդդիմադիրների նախընտրական կոնսոլիդացիան իրատեսական չէ, սակայն չբացառեց հետընտրական կոնսոլիդացիայի հնարավորությունը։ «Սամվել Կարապետյանն իր պայքարն առանձին է մղում․ նա ունի ռեսուրս ու, ի դեպ, նրա ռեսուրսն այս պահին ավելի մեծ է, քան տիտղոսային ընդդիմության ռեսուրսը։ Նա նաև որոշակի աջակցություն ունի դրսից»,- նշել է նա՝ հավելելով, թե Սամվել Կարապետյանն ունի ֆինանսական ռեսուրս, կարող է իր շուրջ համախմբել մարդկանց։ Այդ ռեսուրսը կարող է լինել նաև այլ ուժերին հարող, բայց ոչ կուսակցական անձանց համախմբումով։ «Ականատես կլինենք նոր ուժի ձևավորմանը, բայց ամեն ինչ կախված է լինելու Սամվել Կարապետյանի կադրերի որակից»,- նշել է քաղաքագետը։

Հիշեցնենք, իր կալանավորումից օրեր անց գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարեց նոր, որակապես այլ ուժի ստեղծման մասին։ Առայժմ հայտնի է միայն, որ նախաձեռնությունը կոչվելու է «Մեր ձևով», իսկ թե ովքեր են ընդգրկված լինելու այդ քաղաքական միավորման մեջ՝ չի հաղորդվում։

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ ուշագրավ տեղեկություններ է հայտնել Սամվել Կարապետյանի մասին, ով 2008-2016 թթ. լինելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, երբեք չի միջամտել հավաքականների ներքին գործերին։ Գլխավոր մարզիչներն եղել են ազատ՝ իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելիս։ Հատկացվել են միլիոնավոր դոլարներ։ «Չնայած այդ տարիներին ըմբշամարտի հավաքականները նվաճել են աշխարհի և մայրցամաքի ամենաբարձր տիտղոսները, երբեք չի փորձել այն վերածել անձնական փիառի։ Ավելին, հանրության ծանրակշիռ մեծամասնությունը չի էլ իմացել, թե ով է գլխավորում ֆեդերացիան։ Երբեք չի ներգրավել մարզիկներին և մարզիչներին քաղաքական գործընթացների մեջ, չի եղել ճնշում նրանց վրա»,- նշել է Ջուլֆալակյանը՝ նկատելով, որ գործարարն այսօր հետապնդումների է ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար։

«Ձեր բազմաթիվ նվաճումներին այսօր ավելացել է թերևս ամենակարևորը։ Հազարավոր հայեր հույս ունեն նաև ձեր առաջնորդությամբ վերջ դնելու հայոց պատմության այս ամոթալի և արատավոր շրջանին»,- նշել է Ջուլֆալակյանը։

Մեկ այլ նախկին պատգամավոր՝ Գոռ Գևորգյանը, արձանագրում է, որ Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը դիմավորեց անազատության մեջ։ «Առանց անմիջական համեմատություններ անցկացնելու մեր ներկա իրողությունների հետ՝ հիշեցնեմ, որ պատմությանը հայտնի են օրինակներ, երբ բանտախցում կամ աքսորում իրենց հոբելյանը դիմավորած հանրահայտ գործիչների այդ օրը դարձել է տվյալ երկրների ճակատագրի բաղկացուցիչը։ Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի, Լեխ Վալենսայի, Վացլավ Հավելի, Աուն Սան Սու Չժիի և այլոց կյանքի փորձությունները դարձել են իրենց ժողովուրդների արժանապատվության ու ոգու փորձության անբաժան էջեր։ Այդպես էլ մի օր կլինի նաև մեզանում․ երբ առանց դափնեպսակի ու շնորհակալական խոսքերի (որոնք նվիրյալի համար պարտադիր չեն) շատերը գերադասելու են տեսնել մարդու մեջ արժանապատվությունն ու անունը, պատիվն ու խոսքը՝ գերադասելով այն առավել, քան հայկական մորթապաշտությունն է ու անձնուրաց փողամոլությունը»,- նկատել է Գևորգյանը։

Կարապետյանի թիմը նաև պայքարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ապօրինի զավթման դեմ։ ՀՀ կառավարությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի հայցից պաշտպանվելու համար 3.250 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ ԱՄՆ-ում գործող «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը ներգրավելու նպատակով։ Ի սկզբանե պարտված գործում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն արդեն իսկ վնասներ է հասցրել Հայաստանի Հանրապետությանը, այլ դեռ շարունակում է հասցնել՝ ահռելի գումարներ հատկացնելով լոբբիզմի համար։

Փաշինյանը նաև շարունակելու է բռնաճնշումները բոլոր ընդդիմադիրների, ազդեցիկ հոգևորականների, գործարարների, Սամվել Կարապետյանի դեմ, որոնք չեն համակերպվում Արցախը հանձնելու իշխանական քայլերի հետ։ Ինքը՝ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ իր նպատակն արցախյան շարժումը վերջնականապես ոչնչացնելն է։ Անկախության հռչակմանը նվիրված իր ուղերձում նա հայտարարել է, թե չպետք է շարունակեն Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում։

Միայն վերջինիս հեռացնելով, իրապես ազգային ուժերով փոխելով երկրի չարորակ ընթացքը՝ հնարավոր կլինի դուրս գալ այս անդունդից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular