ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը․ պատմության այս օրը (25 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Զինվորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1902- ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա»)։

1907- վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։

1931- ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։

1938- ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։

1966- ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։

1973- ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։

1987- ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻԱՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում և երկրից վարակված արտասահմանցիների արտաքսում։

1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը։

2005- Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին։

2006- վախճանվել է գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։

2011- վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։

2012- Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը։

2021- Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սեյրան Օհանյանը շիշ է նետել նրա ուղղությամբ։ Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ սկսել են շշեր նետել, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում է հայտարարել։ Դրանից հետո «ՔՊ»-ականները ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։ Ներս են հրավիրվել ԱԺ անվտանգության աշխատակիցները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

357- Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։

1227- վախճանվել է մոնղոլների կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։

1530- ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Գրոզնին։

1580- իսպանացիները գրավելով Լիսաբոնը՝ Պորտուգալիան միացրել են Իսպանիային։

1609- Գալիլեո Գալիլեյը Մեծ խորհրդին և Վենետիայի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։

1718- ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։

1744- ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։

1784- իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով, որը թռել է Հերիոտ քաղաքի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։

1793- հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։

1810- անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքը թիթեղյա տուփերում պահածոյացման մեթոդը։

1822- վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։

1833- Պյոտր Պախտուսովի արշավախումբը առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիր կղզիախումբը։

1837- ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։

1867- վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։

1875- Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը։

1900- վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։

1906- Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։

1908- վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։

1928- անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։

1929- Տոկիոյից թռած «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան-Ֆրանցիսկոյում։

1938- վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Կուպրինը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը մտել են Իրան։

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը ազատագրել են Փարիզը։

1960- Հռոմում տեղի է ունեցել 17-րդ Օլիմպիական խաղերի բացումը։

1973- կատարվել է առաջին լուսանկարահանումը տոմոգրաֆով։

1980- Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1990- Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։

1991- Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։

1993- հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։

2003- հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։

2012- վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։

2018- վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։

2021- Մոսկվայում դադարել են երթևեկել տրոլեյբուսները (բացառությամբ թանգարանային Т երթուղու)։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular