ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնարուման հրաժեշտ է տալիս Փարիզին․ իտալացին նոր ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները

ՍՊՈՐՏ

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հրաժեշտ տվեց ՊՍԺ-ի երկրպագուներին՝ լքելով փարիզյան գրանդը Լիգա 1-ի երկրորդ տուրի՝ «Անժեի» դեմ խաղից (0:1) հետո, գրում է armsport.am-ը:

Այսօր՝ օգոստոսի 24-ին, հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ, իտալացին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Քաղաքայինները» արդեն երկարաժամկետ պայմանագիր են պատրաստել 26-ամյա խաղացողի համար և այժմ բանակցում են ֆրանսիական ակումբի հետ տրանսֆերի գումարի շուրջ։

Անցած մրցաշրջանում Դոնարուման փարիզյան գրանդի կազմում անցկացրել է 47 խաղ, որոնցից 17-ում անառիկ է պահել սեփական դարպասը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular