ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի. Զելենսկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Տեսանյութը հրապարակվել է պետության ղեկավարի մամուլի ծառայության կողմից կիրակի՝ օգոստոսի 24-ին։

Նա նշել է, որ Ուկրաինան պատմության մեջ այլևս երբեք չի ստիպված լինի ենթարկվել այն ամոթին, որը «ռուսները» անվանում են «փոխզիջում»։

«Մեզ անհրաժեշտ է արդար խաղաղություն։ Ինչպիսին կլինի մեր ապագան, մենք ենք որոշում։ Եվ աշխարհը գիտի դա։ Եվ աշխարհը հարգում է դա։ Հարգում է Ուկրաինան։ Ուկրաինան ընկալում է որպես հավասարի», - նշել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ սա հենց այն Ուկրաինան է, որը նա պատկերացնում էր Միացյալ Նահանգներում մեկ շաբաթ առաջ։

«Այսօր և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան համաձայն են. Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի։ Ուկրաինան նվաճել է իր անկախությունը։ Ուկրաինան զոհ չէ, այն մարտիկ է։ Ուկրաինան չի խնդրում, այլ առաջարկում է դաշինք և գործընկերություն։ Եվրոպայի լավագույն բանակը։ Առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներ։ Դիմացկունության փորձ։ Մենք ասում ենք. «Մեզ ԵՄ-ն պետք է»։ Այո՛։ Բայց այն մեզնից պակաս մեր կարիք չունի։ Եվ բոլորը գիտակցում են դա։ Եվ այսպես են ճանաչում Ուկրաինան։ Ոչ թե որպես աղքատ ազգական, այլ որպես ուժեղ դաշնակից», - ասել է Զելենսկին։

Նա վստահ է, որ Ուկրաինան կհասնի կայուն, հուսալի և երկարատև խաղաղության։

«Ուկրաինան կստանա այն, քանի որ կստանա անվտանգության երաշխիքներ։ Այնքան ուժեղ, որ աշխարհում ոչ ոք նույնիսկ չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին։ Սա միայն մեր նպատակը չէ, սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք և պետք է ժառանգություն թողնենք մեր երեխաներին ու թոռներին՝ ուժեղ Ուկրաինա, հավասար Ուկրաինա, եվրոպական Ուկրաինա, անկախ Ուկրաինա», - վստահեցրել է պետության ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular