ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան դադարեցնում է դեպի ԱՄՆ ծանրոցների առաքումները՝ Թրամփի կողմից հարկային արտոնությունների չեղարկման պատճառով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մի քանի եվրոպական երկրներ դադարեցրել են փոստային ծառայությունը Միացյալ Նահանգների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկեց 800 դոլարից (682 եվրո) պակաս արժողությամբ ներմուծվող ապրանքների հարկային արտոնությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Սպիտակ տունը հայտարարել է, որ այն ուղղված է անօրինական և չարաշահող գործողությունների դեմ, որոնցից է դեպի ԱՄՆ անօրինական թմրանյութերի ներմուծումը։

Որոշումը չի ազդի նամակների և փոքր փաթեթների վրա, որոնց արժեքը 100 դոլարից (85 եվրո) պակաս է։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Նիդեռլանդները հաջորդ շաբաթվանից ժամանակավորապես կդադարեցնեն ծառայությունները, իսկ Բելգիան արդեն իսկ դադարեցրել է դեպի ԱՄՆ ծանրոցներ ուղարկելը։ Պորտուգալիան դեռ որևէ գործողություն չի ձեռնարկել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular