ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցք»–ը ՆԱՏՕ-ի դեպի Իրանի սահմաններ առաջխաղացման քող է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի միջանցքը պարզապես ՆԱՏՕ-ի Իրանի հյուսիսային սահմաններ առաջխաղացման քող է», - գրել է IRGC Channel Telegram ալիքը, գրում է Eadaily.com–ը։

Ալիքը հրապարակել է տեսանյութ, որում եվրասիական փորձագետ Սաֆրոնեջադը ասում է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում ստեղծում է կամուրջ, որը ապագայում կարող է դառնալ «լոգիստիկ բազա Իրանի հյուսիսային սահմանների մոտ էթնիկ անջատողականություն հրահրելու համար»։ «ՆԱՏՕ-ի հաջորդ նպատակը Չինաստան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա հասնելն է», - փորձագետի խոսքերն է մեջբերել IRGC Channel-ը։

Նա նաև պնդել է, որ Ադրբեջանը, Իսրայելը և Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են վարում Կասպից ծովի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրերից հետո, Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը, կամ ադրբեջանական տարբերակով՝ «Զանգեզուրի միջանցքը», այժմ կոչվում է «Թրամփի երթուղի»։ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ ճանապարհի բացումը չի խախտում երկրի տարածքային ամբողջականությունը, և որ այն կհսկվի հայկական մաքսային ծառայության կողմից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular