ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի փորձագետ. մենք թույլ չենք տա, որ ինչ որ Իրան ու Ռուսաստան մեզ վրա հոնքերը բարձրացնեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը ոտքի է կանգնել և թույլ չի տա, որ Ռուսաստանն իրեն վերևից նայի։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ագիլ Ռուստամզադեն՝ ուկրաինացի լրագրող Լյուդմիլա Նեմիրայի հետ հարցազրույցում, գրում է Politnavigator.news–ի թղթակիցը։

«Ո՞ւմ ինչ են ցույց տալու։ Զբաղվեք ձեր գործերով։ Ադրբեջանն այլևս նույնը չէ, ինչ այն, որին դուք սկսեցիք կոտրել 1991-1992 թվականներին հիբրիդային ձևով՝ Հայաստանի հետ միասին։ Դուք այն ամբողջությամբ չկոտրեցիք։ Եթե ամբողջությամբ կոտրեիք, ապա պատկերը այլ կլիներ։ Բայց այն ժամանակ դուք մեզ ամբողջությամբ չկոտրեցիք։ Մենք ոտքի ենք կանգնել։ Գուցե՞ մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանի համար։ Մենք փոքր երկիր ենք՝ 10 միլիոն 600 հազար։ Բայց մենք այնքան ենք հասկացել ինքներս մեզ, մենք համտեսել ենք հաղթանակի համը, որ այլևս թույլ չենք տա, որ ինչ որ Իրան, ինչ որ Ռուսաստան մեզ վրա հոնքերը բարձրացնեն, մեր մասին վերևից խոսեն», - զայրացած ասել է ադրբեջանցի փորձագետը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular