ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետության պետական դրոշ է ճանաչվել եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր. պատմության այս օրը (24 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Լիբերիա՝ Դրոշի օր, Ուկրաինա՝ Անկախության օր, Էստոնիա՝ Պերտելի օր, Ղրղստան՝ Ներքին զորքերի ծառայողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1990 –վախճանվել է հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովը։

1990- հանրապետության պետական դրոշ է ճանաչվել եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվել է ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են, պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվել է Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։  

1992 – զոհվել է Արցախի հերոս, ազատամարտիկ Բեկոր Աշոտը:  

2002- «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերի 80,1 տոկոսի սեփականատեր է դարձել Նորմանդյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ ռեսորսիս հոլդինգ» ընկերությունը: 

2007- «ԱրմենՏել»-ը հրաժարվել է իր մենաշնորհային կարգավիճակից, որ ուներ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում 1997 թվականից ի վեր:

2009- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ։ 

2010-վախճանվել է թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

2018- Գերմանիայի կանցլեր Մերկելը Հայաստանի վարչապետի ու նախագահի ուղեկցությամբ զբոսնել է Հյուսիսային պողոտայում:

2019-Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում: 

2020-Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ավտոերթ է կազմակերպել պահանջելով կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

2021- Ազգային ժողովում ընդմիջմանը իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։ Պատգամավորներն իրար հարվածել են անգամ աթոռներով։ Դահլիճ են մտել նաև անվտանգության աշխատակիցները, որոնք փորձել են բաժանել պատգամավորներին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մ.թ.ա.49. —զոհվել է հռոմեացի քաղաքական գործիչ, ժողովրդական տրիբուն և պրետոր Գայ Սկրիբիոնի Կուրիոնը:

79 – ժայթքել է Վեզուվ հրաբուխը, ինչի արդյունքում կործանվել են  Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիի հռոմեական քաղաքները։

79 –վախճանվել է  հռոմեացի գրող Պլինիոս Ավագը:

394 —Ֆիլի կղզում կատարվել է վերջին հայտնի հին եգիպտական հիերոգլիֆային գրությունը քարի վրա (Իսմետ-Ախոմի գրությունը):

410 - վեստգոթերը Ալարիքի ղեկավարությամբ սկսել են ավերել և թալանել Հռոմը, ինչը տևել է 3 օր:

1456 – ավարտվել է Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը:

1516 —տեղի է ունեցել Մարջ Դաբիկի ճակատամարտը, որտեղ Սելիմ 1-ինը ջախջախել է մամլուքներին:

1542 —Իսպանացի կոնկիստոդոր Ֆրանցիսկո դե Օպելյանը հայտնագործել է Ամազոնը, և այն կոչել է այդպես, քանի որ նրա արշավախմբի վրա են հաձակվել հնդկացի կին ռազմիկներ:

1572 – տեղի է ունեցել Բարդուղիմեոսյան գիշերը. Ֆրանսիայի թագավոր Կառլոս 7-րդի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվում Փարիզի հուգենոտները:

1580- ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Թեյլոր:

1690 –տեղի է ունեցել Կալկաթա քաղաքի հիմնադրումը (Հնդկաստան):

1669 – ծնվել է վենետիկյան ազնվական, մաթեմատիկոս, բանաստեղծ Ալեսանդրո Մարչելոն:

1720- տեղի է ունեցել Սարդինիայի թագավորության ստեղծումը:

1770 —17-ամյա անգլիացի բանաստեղծ Թոմաս Չատտերտոնը հուսահատվելով նրանից, որ ինքը հանրահայտ չի դառնում ինքնասպանություն է գործել թունավորվելով, որից հետ անմիջապես նրա ստեղծագործությունները հանրահայտ են դարձել:

1814 - բրիտանական զորքերը ներխուժել են Վաշինգտոն և հրդեհել Սպիտակ Տունը:

1817 –ծնվել է  ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյը:

1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվել է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից

1846 —վախճանվել է ռուս ծովագնաց, ադմիրալ Իվան Կրուզինշտեյնը:

1853 —ամերիկացի խոհարար Ջորջ Կրամը հայտնագործել է կարտոֆիլային չիպսը: 

1899 – ծնվել է արգենտինացի գրող և բանաստեղծ Խորխե Լուիս Բորխեսը:

1904 —Ռուսաստանում օրենքով արգելվել են մարմնական պատիժները:

1914 - գերմանական զորքերը գրավում են Նամյուրը (Ֆրանսիա):

1926 – հիմնադրվել է Բարսելոնա ԲԱ իսպանական բասկետբոլային ակումբը։

1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրել են բարեկամության պայմանագիր:

1939 - ստորագրվել է Մոլոտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ խորհրդային և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից:

1944 –Երկրորդ համաշխարհայինյ պատերազմի ժամանակ սկսվել է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից:

1954 - ԱՄՆ-ում արգելվում է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը:

1960 - Անտարկտիդայի Վոստոկ կայանում գրանցվում է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (−88 °C):

1968 - Ֆրանսիան փորձարկել է իր առաջին ջրածնային ռումբը, այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը:

1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարվել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության կենտկոմի քարտուղարի պաշտոնից:

1991 - Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

1995 – թողարկվեց Windows 95 օպերացիոն համակարգը։

2006 —Պլուտոնը դադարել են համարել Արեգակնային համակարգի մոլորակ և դարսել են գաճաճ մոլորակների շարքին:

2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ տեղի է ունեցել հրթիռային հարված Չապլինո կայարանի վրա, 25 խաղաղ բնակիչ է զոհվել:  

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular