ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում վայրէջքի ժամանակ կործանվել է ՄիԳ-29 կործանիչ․ օդաչուն զոհվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 23-ի գիշերը կատարած վայրէջքի ժամանակ զոհվել է ուկրաինական ՄիԳ-29 կործանիչի օդաչու Սերգեյ Բոնդարը, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։

«Մարտական առաջադրանքը կատարելուց հետո՝ վայրէջքի ժամանակ, զոհվել է ՄիԳ-29 կործանիչի օդաչու, 1979 թվականին ծնված մայոր Սերգեյ Վիկտորովիչ Բոնդարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրամանատարությունը հավելել է, որ աղետի պատճառներն ու հանգամանքները պարզվում են, ինչպես նաև ցավակցություն է հայտնել մահացածի հարազատներին և ընկերներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular