ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան անցել է պրակտիկ գործողությունների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ երկաթգծի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարել է, թե Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ Թուրքիան ձեռնարկում է Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար։ Թուրք նախարարը համոզմունք է հայտնել, թե «Զանգեզուրի միջանցքը կամրապնդի» տնտեսական համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև , ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղության զարգացմանը։ «Բոլոր երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր մասնաբաժին ունեն Միջին միջանցքում, սկսվում է միջազգային առևտրի ոսկեդարը», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։

224 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը, որը Թուրքիան կկապի Ադրբեջանի հետ՝ միացնելով Նախիջևանը Ադրբեջանի մյուս շրջանների հետ, նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին: «Նոր ճանապարհը նախատեսված է 5.5 միլիոն ուղևորի և 15 միլիոն տոննա բեռի տեղափոխման համար։ Ճանապարհի երկայնքով նախատեսվում է կառուցել հինգ թունել, 10 կամուրջ, ինչը նաև հզոր խթան կդառնա Արևելյան Անատոլիայի տնտեսության համար», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ հավելելով, որ Անկարան Նախիջևանի սահման հասնող այդ 224 կիլոմետրանոց երկաթուղու համար ներգրավել է 2,4 միլիարդ եվրոյի արտաքին ֆինանսավորում։ Օրերս էլ Իլհամ Ալիևն էր հայտարարել, որ Հայաստանը պարտավորվել է իր տարածքում 43 կմ երկաթգիծ կառուցել։

Փաստացի, Թուրքիան և Ադրբեջանն անցնում են «Զանգեզուրի միջանցքի» յուրացման պրակտիկ գործողությունների, իսկ Հայաստանը իր հաշվին երկաթգիծ է կառուցելու թշնամիների համար։ Ի դեպ, Հայաստանի կառավարությունից արձագանքել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հերթական հայտարարությանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են ՀՀ կառավարության կողմից՝ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը: «Նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու», - ասել է Խուդաթյանը՝ միաժանամանակ հավելելով, որ Երևանը «պատրաստ է և հետաքրքրված է» Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությամբ։

Անի Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular