ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի՝ բյուջեից ծախսերի կրճատում է նախատեսվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ։ Նշվում է, որ Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 12 պայմանագիր՝ 46,2 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Միայն 2025 թվականին՝ հուլիսի 31-ի դրությամբ, կնքվել է 8 պայմանագիր՝ 30,9 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Ծրագրով արդյունքային ցուցանիշ է սահմանվել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցումը, որն արդեն իսկ գերազանցվել է։ Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված՝ առաջացել է գործընթացը կարգավորելու անհրաժեշտություն։ Մասնավորապես՝ շինարարության ավարտական ակտը և դրա հիման վրա իրականացված պետական գրանցումը հաստատող անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և այլ փաստաթղթերը ներկայացնելու համար ջերմատան կառուցման աշխատանքների համար ծրագրով սահմանված ժամանակահատվածից հետո շահառուներին լրացուցիչ ժամանակ տրամադրելը։

Նախագծով առաջարկվում է նվազեցնել յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը՝ հաշվի առնելով ծրագրով սահմանված ցուցանիշի գերազանցումը և դիմումների մեծ թիվը, ինչպես նաև հստակեցվում է ծրագրի շրջանակում շինարարության ավարտից հետո շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ժամանակահատվածը։ Մասնավորապես՝ նախագծով հնարավորություն է տրվում շահառուներին շինարարության ավարտական ակտը և դրա հիման վրա իրականացված պետական գրանցումը հաստատող անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և այլ փաստաթղթերը ներկայացնել ջերմատան կառուցման աշխատանքների համար ծրագրով սահմանված ժամանակահատվածից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Միաժամանակ, ծրագրի բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով նախագծով նշված դրույթին տրվում է հետադարձ ուժ։

Այս նախագծի ընդունման կապակցությամբ 2026 թվականի պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է շուրջ 151,4 մլն դրամի նվազեցում։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է այս ծրագրի բյուջեի ծախսերի կրճատում, որը կուղղվի գյուղատնտեսական ոլորտի այլ աջակցության ծրագրերի իրականացմանը։

Մանրամասները ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular