ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական հատուկ նշանակության օդուժի ինքնաթիռը ժամանել է Իսրայել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական Ту-214SR ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելում։ Այս մասին վկայում են Flight Radar կայքի տվյալները։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ RA-64516 գրանցման համարով ինքնաթիռը ռուսական հատուկ ավիացիոն էսկադրիլիայի մաս է կազմում։ Այն վայրէջք է կատարել Իսրայելի մայրաքաղաքի Բեն-Գուրիոն օդանավակայանում։

Ինքնաթիռը ռազմավարական հրամանատարական, կապի և հետախուզական միջոց է, որն օգտագործվում է Ռուսաստանի ղեկավարության կողմից։ Ներկայումս անհայտ է, թե ով և ինչ նպատակով է այցելել Թել Ավիվ այդ ինքնաթիռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular