ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճաբանություն՝ Արզականի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի պետ Անի Դանիելյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը:

Տեղում պարզվել է, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Ե-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ:  Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանույունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular