ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիմ Չեն Ընը պարգևատրել է Կուրսկում կռվшծ հյուսիսկորեացի զինվորականներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է ՌԴ Կուրսկի շրջանում մարտական գործողություններին մասնակցած հյուսիսկորեացի զինվորների պարգևատրման արարողությանը: Արարողությունը տեղի է ունեցել Փհենյանում՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի շտաբ-բնակարանում, հաղորդում է KCNA-ն:

Իր ողջույնի խոսքում Կիմ Չեն Ընը նշել է, որ արտասահմանյան ռազմական գործողության բոլոր մասնակիցները գործել են «մեծ սխրանքներ», որոնք կարտացոլվեն ԿԺԴՀ պատմության մեջ:

ԿԺԴՀ զինված ուժերը, նրա խոսքով, գրավել են «աշխարհի ուշադրությունը» և հաստատել «հերոսական ԿԺԴՀ-ի հզորությունը»։ ԿԺԴՀ առաջնորդը նաև ընդգծել է, որ արտասահմանյան ռազմական գործողության հաղթական ավարտի բանալին «զանգվածային բնույթի հերոսությունն» է։

Զինծառայողներին շնորհվել են բարձրագույն պետական պարգևներ, այդ թվում՝ ԿԺԴՀ հերոսի կոչում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular