ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սալորօղի

ՖՈՏՈ

Ինչպես աշխարհի ցանկացած երկիր, Չեխիան ևս ունի իր ազգային ալկոհոլային խմիչքը՝ բրենդիի տեսակը՝ սալորօղին։ Այն տարածված է ոչ միայն այնտեղ, այլ նաև ամբողջ Բալկաններում։ Այդ խմիչքի մեկ այլ անվանումն է ռակիան, սլիվովիցը կամ սլիվյանկան։ Քանի որ Բալկանները իրավամբ համարվում են սալորի այգիների երկիր, դրա արտադրության հումքը բնականաբար սալորն է։ Սալորօղի ստանալու համար սկզբում սալորից պյուրե են պատրաստում, որն էլ խմորվում է, ապա թորվում։ Թնդության առումով այս արտադրանքը գերազանցել է նույնիսկ ռուսական օղուն, այն կարող է հասնել 45–75 աստիճանի։ Բայց միևնույն ժամանակ, խմելիս չի զգացվում բնորոշ ալկոհոլային հետհամը և կոկորդի այրոցի զգացողությունը։ Այդ ամենը խոսում է խմիչքի բարձր որակի մասին։ Բացի այդ, դրանից հարբածությունը ծանր չէ, և գլխացավը հեշտությամբ է անցնում։

Որոշ աղբյուրների համաձայն, Չեխիայում սալորօղի սկսել են արտադրել դեռևս 1400 թվականին։ Այդ ժամանակ երկիրը կառավարում էր Վացլավ IV թագավորը, և նա էլ հիմնադրել էր ալկոհոլային խմիչքների արտադրության առաջին թորման գործարանը։ Այն գտնվում էր Կուտնա Հորայում, որը իրավամբ համարվում է Չեխիայի գանձարանը։

Աստիճանաբար սկսել են ի հայտ գալ ավելի փոքր գործարաններ, որոնք ալկոհոլային խմիչքներ էին արտադրում ոչ միայն սալորից, որը ամենակարևոր հումքն էր, այլ նաև այլ մրգերից։ 15-րդ դարի վերջից մրգողիներ արտադրողները սկսել են հարկեր վճարել իրենց արտադրանքի համար։ Սակայն տեղի գյուղացիները ևս արդեն արտադրում էին մրգողիներ, դա 16-րդ դարում էր։ Սկզբում նրանք պարզապես խմում էին խմորված սալորի պյուրեն, բայց դրա թնդությունը նրանց չէր բավարարում, և նրանք իրենք էլ չհասկանալով՝ ինչպես կարողացել են ստանալ թորված սալորի օղի։

Նման հաջողությունը մեծապես ոգեշնչել է գյուղացիներին, և նրանք սկսել են սալորօղի թորել գրեթե ամենուր։ Սակայն դա հատկապես դուր չի եկել տեղի ազնվականներին, և նրանք պահանջել են, որ կայսրը հրապարակայնորեն արգելի մրգողու թորումը։ Բայց արդյո՞ք դա կարող էր կանգնեցնել օղու սիրահարներին։ Բալկանյան բնակիչները շարունակում են դա անել մինչ օրս և թորում են սալորօղի իրենց սեփական սպառման համար։ Սակայն դա վերաբերում է սալորօղու տնական արտադրությանը։

Այդ ազգային խմիչքի գործարանային արտադրության համար ընտրվում են սալորի լավագույն տեսակները։ Արտադրության մեջ օգտագործվում են ամբողջական հատապտուղներ, դրանցից կորիզները չեն հանվում։ Դրա շնորհիվ խմիչքն ունի թեթև նշի համ և թեթևակի դառնություն, որոնք օղուն հաղորդում են հաճելի կծու բույր։ Սալորի օղին մի քանի տարի հնեցվում է հատուկ փայտի տեսակներից պատրաստված տակառներում, որի պատճառով էլ այդ խմիչքի գույնը թեթևակի դեղնավուն է՝ շագանակագույն երանգով։

Չեխիայում նույնիսկ կա տոն սալորօղու պատվին, որը նշվում է օգոստոսի վերջին շաբաթում, այն կոչվում է «Տրինկո բրանի»,  տրինկո տեղական լեզվով նշանակում է սալոր։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular