ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում. պատմության այս օրը ( 22 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որոշ տոներ - Ռուսաստան` Դրոշի օր։

Հայաստանում

1865 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին։

1892 - վախճանվել է նշանավոր գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը։

1894 - ծնվել է ԽՍՀՄ հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովը։

1917 - ծնվել է գրականագետ, թարգմանիչ Մարգարիտ Աթաբեկյանը, որը եղել է բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը և բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։

1919 - Ղարաբաղցիների ընդհանուր ժողովը ժամանակավոր հրադադար է կնքել Ադրբեջանի հետ։

1938 - ծնվել է արձակագիր, լրագրող Ռաֆայել Ղազանչյանը։

1939 - ծնվել է հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա Ալբերտ Նալչաջյանը։

1940 - ծնվել է քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան)։

1979 - Շվեյցարական Ժնևում թուրքական հյուպատոս Նիազի Ադալի ավտոմեքենայում ռումբ է պայթել, որից վերջինս չի տուժել, սակայն վիրավորվել են երկու անցորդ շվեյցարացիներ։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։

1993 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ֆիզուլի քաղաքը։ Հայերը սկզբում երեք կողմից օղակել են քաղաքը և թույլ տվել խաղաղ բնակչությանը լքել այն, ապա նոր մտել քաղաք։

2002 - Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել են մի շարք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ։

2002 - Հրդեհ է բռնկվել «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում, ուր պահվել է մոտ 100 տոննա հեղուկ քիմիական նյութ՝ էթինոլ լաք, որը բարձր ջերմաստիճանի տակ կարող է ինքնահրկիզվել։

2008 - վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը։

2011 - վաղ առավոտյան Աբովյան փողոցի գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը։

2013 - Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները հանրահավաք են անց կացրել, որտեղ հնչեցրել են Հայաստանում տիրող ամենաթողության մթնոլորտը, կոռուպցիան և անարդարությանը վերջ տալու կոչեր։

2017 - Գյումրիում շահագործման են հանձնվել առաջին սոցիալական բնակարանները։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողը եղել է ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանի ընտանիքը, իսկ 15 տոկոսի ներդրում կատարել է Գյումրիի քաղաքապետարանը։


Աշխարհում

1456 - Վալախիայի թագաժառանգ է դարձել Վլադ Դրակուլան, որը հայտնի է վամպիրների մասին լեգենդներից։

1584 - վախճանվել է լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկին։

1794 - հիմնադրվել է Օդեսա քաղաքը։

1796 - Գրաֆֆ-Ռեգենտ բուրական հանրապետությունը իր ոչ երկար գոյությունից հետո օկուպացվել է Մեծ Բրիտանիայի կողմից և միացվել Կապյան գաղութին։

1849 - օղակված Վենեցիայի վրա ավստրիացիները աէրոստատների օգնությամբ վառվող ռումբեր են նետել, որը հանդիսանում է աշխարհում առաջին օդային ռմբակոծությունը։

1862 - ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին։

1864 - ստորագրվել է առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

1865 - Ուիլյամ Շեպպերդը արտոնագրել է հեղուկ օճառը։

1909 - Ռեյմսում սկսվել է աշխարհում առաջին ավիաշոուն, որին մասնակցել են 38 աէրոպլաններ, որոնցից միայն 23-ին է հաջողվել երկինք բարձրանալ։

1914 - Ռուսաստանում կապված պատերազմի հետ արգելվել է սպիրտային խմիչքների վաճառքը։

1920 - ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին։

1922 - սպանվել է իռլանդացի զինվորական, քաղաքական գործիչ և հեղափոխական, Իռլանդիայի անկախության մարտիկ Մայքլ Ջոն Կոլլինզը։

1932 - Բի-Բի-Սին սկսել է իր առաջին փորձնական հեռարձակումը։

1942 - ԽՍՀՄ-ի Չելյաբինսկի գործարանում սկսել են արտադրել հանրահայտ Т-34 տանկեր։

1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ անհաջող մահափորձ է իրականացվել։

1989 - ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարել է Նեպտունի օղակները։

  • Ղազախերենը հայտարարվել է Ղազախստանի պետական լեզու։

1991 - Ռուսաստանը ընդունել է իր պետական դրոշը՝ եռագույնը։

1991 - ինքնասպանություն է գործել քաղաքական և պետական գործիչ, ԳԿՉՊ-ի անդամ Բորիս Պուգոն։

1999 - վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկը։

2000 - վախճանվել է Ադրբեջանի 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։

2006 - Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում զոհվել է 160 մարդ։

2023 - վախճանվել է իտալացի երգիչ, կոմպոզիտոր Սալվադորե (Տոտո) Կուտունիոն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular