ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկվա օրը նշանավորվեց կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի անսպասելի ճեպազրույցով, որի ընթացքում նա մի շարք վտանգավոր հայտարարություններ արեց՝ հերթական անգամ արձագանքելով Ադրբեջանի օրակարգին և Հայաստանի համար ծայրահեղ ռիսկային դրության ստեղծելով։

Փաշինյանը հայտարարեց, որ եթե Սահմանադրական դատարանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասող ճանաչի Սահմանադրությանը, ինքը նախաձեռնելու է սահմանադրական փոփոխություններ։ Այսպես, խաղաղության գործընթացը պայմանավորվում է ներքաղաքական սահմանադրական փոփոխություններով, ինչը դիտվում է որպես հանրության ահաբեկում` նոր պատերազմի վտանգով։

Բացի այդ, Փաշինյանը կանխավ պնդեց, թե ժողովուրդը չի կարող մերժել սահմանադրական փոփոխությունները, փաստացի իր խոսքում անտեսելով հանրաքվեի ազատ կամարտահայտության սկզբունքը։

Նրա հռետորաբանությունը ցույց տվեց, որ խաղաղության թեման առաջիկա խորհրդարանական ընտրություններում դառնալու է հիմնական քարոզչական գործիքը։ Փաշինյանը հայտարարեց, թե քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն «խաղաղության և ոչ խաղաղության միջև»՝ փորձելով հասարակությանը շանտաժի ենթարկել պատերազմի սպառնալիքով։

Ճեպազրույցում Փաշինյանը չբացառեց արտահերթ ընտրությունների քննարկումը, սակայն ՔՊ կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը նույն օրը շտապեց հայտարարել, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, և իշխանությունը պատրաստվում է միայն 2026-ի հերթական ընտրություններին։

Ամենաողբերգական հայտարարությունը վերաբերում էր Հայաստանի ռազմական բյուջեին։ Փաշինյանը նշեց, որ 2026-ի բյուջեում հնարավոր է չլինի պաշտպանության ծախսերի ավելացում կամ կրճատում։ Սա այն պայմաններում, երբ Ալիևը Քարվաճառում հայտարարում է Ադրբեջանի ռազմական ներուժի կտրուկ ավելացման, նոր ռազմական ստորաբաժանումների ստեղծման և ժամանակակից սպառազինության ձեռքբերման մասին։

Այս հակադրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ գործող իշխանությունը գիտակցաբար թուլացնում է հայկական բանակը։

Իշխանությունների քաղաքականությունը ուղեկցվում է նաև նոր բռնաճնշումներով։ Երեկ դատարանը երեք ամսով երկարացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը, իսկ մի շարք այլ գործերով կիրառվեց խիստ տնային կալանք։

Կրկին երկարացվել է նաև գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքը։ Սա վկայում է, որ իշխանությունը ամենաշատը վախենում է մեծ ռեսուրսներ և հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործիչներից ու ձգտում է կանխել նրանց քաղաքական մասնակցությունը՝ հատկապես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular