ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան տարածքային զիջման չի գնալու Ռուսաստանի հետ բանակցություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան չի պատրաստվում որևէ տարածքային զիջման գնալ Ռուսաստանի հետ բանակցություններում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իտալական Сorriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։«Մեր նախագահը շատ հստակ էր, ցանկացած տարածքային հարց պետք է քննարկվի ղեկավարների մակարդակով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Նաև նախագահ Զելենսկին մշտապես կրկնել է, որ մենք երբեք չենք ճանաչել Ուկրաինայի օկուպացված որևէ տարածք և երբեք չենք հրաժարվել մեր որևէ տարածքից»,- ասել է նա։

Նա տեղեկացրել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ հնարավոր հանդիպման ոչ միայն անցկացման վայրի, այլև քննարկվելիք հարցերի շրջանակի ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Երմակը հայտնել է, որ որպես հանդիպման հնարավոր վայր քննարկվում են Շվեյցարիան, Վատիկանը, Թուրքիան, ինչպես նաև Ծոցի երկրներից մեկը։

«Մենք նախընտրում ենք, որ հանդիպումը կայանա եվրոպական մայրցամաքում, քանի որ պատերազմը Եվրոպայում է, բայց իհարկե երկու կողմն էլ պետք է համաձայնություն տա հանդիպման վայրի վերաբերյալ»,- ասել է նա։

Հարցազրույցից հետո Երմակը նաև մի շարք գրառումներ է արել X-ի իր էջում՝ նշելով, որ ուկրաինական կողմը պատրաստ է հանդիպման ցանկացած ձևաչափով։

«Ուկրաինան պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափով՝ երկկողմ կամ եռակողմ։ Կարևորն արդյունքն է՝ ավարտել պատերազմը։ Մենք ցանկանում ենք հաստատել արդար ու տևական պաղաղություն ու կանխել ագրեսիայի կրկնությունը։ Մենք չենք ընդունում ուլտիմատում կամ շանտաժ։ Իրադրությունը բարդ է, սակայն մենք կռվել ենք ավելի քան 1000 օր ու դիմացել ենք։

Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ու զինվորներ է կորցրել՝ նվաճելով մեր տարածքի միայն 1 տոկոսը։Պուտինի խոսքերն առանց ռեալ գործողությունների ոչինչ չարժեն։ Մեր դաշնակիցների հետ միասին մենք պետք է ստպենք Ռուսասանին գալու բանակցային սեղանի շուրջ»,- գրել է Երմակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular