ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթվում ենք զույգերով․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Աննա Հակոբյանը սկսել է «Կրթվելը նորաձեւ է» շարժման երկրորդ փուլը, առաջինի ավարտի մասին հայտնեց հուլիսի 15-ին, ճոռոմ վիճակագրություն ներկայացրեց՝ իբր 12 հազար մարդ է միացել շարժմանը, 11 հազարը` մասնակցել, սակայն Հանրային հեռուստաընկերության եթերով ցուցադրությունից հետո տեսագրությունը հանվել էր յութուբյան էջից, կան տեղեկություններ, որ խայտառակ քիչ դիտումներ են եղել։

Չնայած դրան, տիկինը շարունակում է աներեւակայելի համառություն դրսեւորել, երեկ կանանց գաղութում՝ Աբովյան ՔԿՀ-ում է կրթարշավ իրականացրել, իսկ օգոստոսի 22-ին Արագածոտնի Բյուրական համայնքի ռեստորաններից մեկում է հավաք իրականացնելու, մարզպետարանից վարչական ղեկավարներին, մարզպետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների աշխատակիցներին հրահանգել են պարտադիր մասնակցություն, ընդ որում՝ վարչական ղեկավարներին ասվել է, որ կանանց հետ այցելեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular