ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն անվստահելի դաշնակից է, Ալիևը բռնապետ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.news–ը «Ադրբեջանը ԱՄՆ-ի անվստահելի դաշնակից է, Ալիևը բռնապետ է» վերնագրով հոդվածում գրում է, որ Դոնալդ Թրամփը սխալվել է՝ ներգրավվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ, Բաքուն ԱՄՆ-ի համար անվստահելի դաշնակից է, գրել է Քվինսի ինստիտուտի փորձագետ Էլդար Մամեդովը The Аmerican Conservative հրատարակության էջերում։

«Պետք է հարցնել՝ ընդհանրապես ինչո՞ւ է Ամերիկան 6000 մղոն հեռավորությունից ներգրավվել այդ հակամարտության մեջ մի վայրում, որը որևէ հատուկ ռազմավարական արժեք չունի ԱՄՆ-ի համար ...Սա կարող է դառնալ սայթաքուն լանջ ամերիկյան նոր անվտանգության պարտավորությունների համար։ Իսրայելամետ լոբբիստները, նեոկոնսերվատորները և ավետարանական խմբերը վաղուց են չափազանցրել Ադրբեջանի կարևորությունը ԱՄՆ-ի համար: Վերջին բանը, որը Ամերիկային պետք է, դա ևս մեկ անվստահելի դաշնակիցն է, որը նրան ներքաշում է տարածաշրջանային վեճերի մեջ…Կովկասը այն տարածաշրջանն է, որտեղ ԱՄՆ շահերը նվազագույն են, բայց հակամարտության մեջ ներքաշվելու ռիսկերը բարձր են։ Ի տարբերություն Ուկրաինայի, հայ-ադրբեջանական հակամարտությունը անմիջական կապ չունի Ամերիկայի անվտանգության հետ։ Ամերիկայի դիվանագիտական կապիտալը շատ ավելի լավ կլիներ ծախսել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտի վրա, դա միակ հակամարտությունն է, որը կարող է իսկապես վերածվել քաղաքակրթությունը կործանող համաշխարհային պատերազմի», - ասվում է հրատարակման մեջ։

Հեղինակը կարծում է, որ Փաշինյանի և Ալիևի կողմից Թրամփի ներկայությամբ ընդունված հռչակագիրը հրադադար է ապահովում միայն «կարճաժամկետ հեռանկարում»։ «Սակայն այն ոչինչ չի անում հակամարտության արմատական պատճառները լուծելու համար։ Ավելի վատ է այն, որ դա խրախուսում է ագրեսիան, ստեղծում է Իրանի հետ ավելորդ բախման ռիսկ և պայմաններ է ստեղծում տարածաշրջանում ամերիկյան ապագա պարտավորությունների համար, որոնք լավ կլիներ թողնել տարածաշրջանային տերություններին։ Իսկական խաղաղությունը պահանջում է կիրառելի երաշխիքներ, փոխադարձ զիջումներ և հստակ պայմաններ, որոնցից ոչ մեկը այստեղ գոյություն չունի…Հռչակագիրը անորոշ կերպով հաստատում է «տարածքային ամբողջականությունը», բայց չի անդրադառնում Ադրբեջանի կողմից հայկական տարածքի առնվազն 83 քառակուսի մղոն օկուպացիային։ Առանց զորքերը դուրս բերելու պարտավորության՝ դա ավելի շատ նվաճման վավերացում է, քան խաղաղության համաձայնագիր»,–գրել է հեղինակը։

Մամեդովը Իլհամ Ալիևի ռեժիմը անվանել է բռնապետություն, որը էթնիկ զտումներ է իրականացրել Ղարաբաղում, «ինչի արդյունքում բռնի կերպով վտարվել է 100000 հայ»։ «Բաքուն Վաշինգտոնին ռազմավարական արժեք ներկայացնող ոչինչ չի առաջարկում, բացի պարբերաբար հակաիրանական հայտարարություններից, որոնք հազիվ թե արժանի լինեն այն բռնապետության ընդունման բարոյական զիջմանը, որը քրիստոնյաների զտումներ է իրականացնում»,– եզրափակել է Մամեդովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular