ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակությունն ավելի ու ավելի վատ է ապրում, իսկ իշխանավորները «փթթում» են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ծառայությունների որակի ներկայիս վիճակը շարունակում է մնալ բարդ և հակասական, որն արտացոլում է ոչ միայն հետխորհրդային ժառանգության հետևանքները, այլև վերջին տարիների բարեփոխումների անհամապատասխանությունը երկրի առանձնահատկություններին, որտեղ պետական, հանրային ծառայությունները, ինչպես առողջապահությունը, կրթությունը, հարկային համակարգը և ենթակառուցվածքները, դեռևս ցածր մակարդակի վրա են։

Ու այս պարագայում անընդհատ Հայաստանի իրավիճակը հաճախ համեմատվում է զարգացած երկրների ու հատկապես Եվրոպայի հետ։ Ավելին, անընդհատ փորձ է կատարվում կիրառվող փորձն այնտեղից ներմուծել։ Ըստ որում, միագամից բերել ու կիրառության մեջ դնել։ Բայց ինչպես, օրինակ՝ Գերմանիայում կամ Նիդերլանդներում, որտեղ ծառայությունները կառուցված են արդյունավետության, թափանցիկության և քաղաքացիակենտրոնության սկզբունքների վրա, կիրառվող փորձը կամ մոդելները Հայաստանում ոչ միշտ են իրենց արդարացնում։ Խնդիրն այն է, որ հաշվի չեն առնվում տեղական առանձնահատկությունները, բնակչության մենթալիտետը, տնտեսական սահմանափակումները և մշակութային առանձնահատկությունները, ինչը հանգեցնում է քաոսային իրավիճակների, որտեղ պետությունը բարձր հարկեր է գանձում, բայց չի ապահովում համապատասխան ենթակառուցվածքներ ու պայմաններ։

Այս խնդրում առանձնահատուկ կարևորվում է հատկապես կրթության թեման։ Եվրոպական երկրներում, ինչպես, օրինակ՝ Ֆինլանդիայում, կրթական համակարգը կառուցված է հավասարության և նորարարության վրա, որտեղ ուսուցիչները բարձր որակավորում ունեն և աշխատավարձերը համապատասխանում են պատասխանատվությանը, մինչդեռ Հայաստանում կրթության բարեփոխումներն ավելի շատ հակաբարեփոխում են հիշեցնում։ Հայաստանում ուսուցիչների նկատմամբ պահանջները մեծ են, իսկ վարձատրությունը՝ քիչ։ Մյուս կողմից էլ՝ ուսուցիչների համար ատեստավորման պահանջներ են դրվել, որոնք ընդհանրապես կրթական որակի բարձրացման հետ կապ չունեն ու ավելի շատ նրանց աշխատանքից ազատելու համար են պայմաններ ապահովում։

Ընդհանրապես, խնդրահարույց է ոչ միայն կրթության որակական կողմը, այլև դրա համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին։ Շարունակում են խրախուսվել այնպիսի մասնագիտություններ, որոնք տեխնոլոգիական առաջընթացի՝ մասնավորապես արհեստական բանականության զարգացման պայմաններում մի քանի տարի հետո կորցնելու են իրենց ակտուալությունը։ Բացի այդ, միջազգային պրակտիկայի համաձայն, համապատասխան մասնագետը պիտի աշխատի այն ոլորտում, որտեղի համար ինքը որակավորում ունի, սակայն Հայաստանի դեպքում դա չի գործում։ Մարդիկ կարող են տարիներ կորցնել մասնագիտություն ձեռք բերելու համար, սակայն սովորելուց հետո գնալ ու աշխատել բոլորովին այլ ոլորտում։ Ստացվում է, որ այդ քաղաքացին կորցրեց իր տարիները որոշակի մասնագիտություն ձեռք բերելու համար, որն այդպես էլ իրեն պետք չի գալու։ Կրթություն չունենալը նույնպես որևէ խոչընդոտ չի հանդիսանում պատասխանատու ոլորտներում աշխատելու համար։ Ու սա վերաբերում է ոչ միայն ցածր օղակներին, այլև բարձրագույն պաշտոնյաներին։ Այս պահի դրությամբ, թերևս, մատների վրա կարելի է հաշվել այն նախարարներին, որոնք համակարգում են այնպիսի ոլորտ, որի առումով իրենք մասնագիտացված են կամ համապատասխան գիտելիքների են տիրապետում։ Ավելին, ներկայիս իշխանությունների պարագայում ընդհանրապես կրթության ու որակավորման թեմաները դարձել են երկրորդական հարց։ Փողոցից ինչ-որ մեկը կարող է նշանակվել այնպիսի պաշտոնի, որը հանրության համար շատ զգայուն խնդիրների է առնչվում։ Դրա համար էլ բազմաթիվ ուղղություններով ականատես ենք լինում քաոսային իրավիճակների, երբ անհասկանալի է դառնում, թե ընդհանրապես այդ կառույցն ինչի համար գոյություն ունի, եթե քաղաքացիների կյանքը չի հեշտացնում։

Մյուս կողմից էլ՝ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ կարևորում են կրթությունը, սակայն առաջին հերթին իրենց կողմից վարած քաղաքականության արդյունքում խարխլում են կրթության հիմքերը։ Իսկ գիտության ոլորտն ընդհանրապես պղտորվել է։ Իրական գիտական արդյունքները չեն գնահատվում, որոնք գործնական և տեսական առումով նոր խոսք են իրենց մեջ պարունակում։ Դրա փոխարեն գիտական գործունեությունը վերածվել է ինչ-որ քանակական ցուցանիշների։ Տասնամյակներով նույն չարչրկված թեմաների շուրջ, որոնց հետ կապված ոչ մի նոր խոսք չի ասվում, ինչքան շատ հրապարակումներ լինեն, այնքան դրանց հեղինակները կարող են խրախուսվել։ Իսկ գործունեության այս ուղղությունը երիտասարդների համար դարձել է ոչ գրավիչ, քանի որ չկան համապատասխան խթաններ։ Հանրային դաշտում էլ կրթությունը, գիտությունը, մասնագիտացումը առաջնային չեն, առաջնային է դիլետանտիզմը։

Դրա համար էլ իշխանություններն ու նրանց համակիրներն արդեն տարիներ շարունակ հանրային դաշտը լցրել են հայհոյախոսությամբ, գռեհկաբանությամբ ու ցածր մակարդակի սոցցանցային մեկնաբանություններով։ Իրենք հայտարարում են, որ եկել են ժողովրդին ծառայելու կամ ծառայություններ մատուցելու, սակայն ժողովրդի հաշվին իրենք վայելում են իրենց կարգավիճակի ընձեռած հնարավորությունները և հարստանում են։ Մամուլի հրապարակումներում անընդհատ ի ցույց է դրվում, թե ինչպես են նախկինում պարտքով բարեր այցելող անձինք շատ արագ հարստանում, գույք ձեռք բերում ու դառնում միլիոնատերեր։ Այնինչ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք բարձրակարգ կրթություն են ստացել ու անհրաժեշտ փորձ են կուտակել, հայտնվել են լուսանցքում և մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։

Մեծ հաշվով, մարդկանց վիճակը բարելավելուն ուղղված քայլեր չկան, և տակը մնում են միայն իշխանական քարոզչամեքենայի բեմադրված շոուները, թե մարդիկ հիմա ավելի բարեկեցիկ ու ճոխ կյանքով են ապրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular