ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաստակավոր դերասանուհին մահացել է՝ մոլորվելով անտառում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վաստակավոր դերասանուհի Սոֆյա Շելմենկինան մահացել է՝ մոլորվելով անտառում։ 79-ամյա արտիստին որոնում էին օգոստոսի 7-ից, երբ նա Սեմյոնովսկի շրջանում մտել էր անտառ և այլևս չէր վերադարձել։ Որոնող-փրկարարական խմբերը հայտնաբերել են նրան արդեն մահացած։

Դերասանուհու մահվան լուրը հաստատել է պետական ակադեմիական տիկնիկային թատրոնը, որտեղ նա ծառայել էր ավելի քան հիսուն տարի։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Շելմենկինան ներկայացրել էր ավելի քան քառասուն դեր ու դարձել տիկնիկային արվեստի նշանակալի դեմքերից մեկը։

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին՝ Սուրբ Մատրոնայի տաճարում։ Սոֆյա Շելմենկինան ծնվել էր 1946 թվականին, ավարտել էր թատերական ուսումնարանը և իր ամբողջ կյանքը նվիրել բեմարվեստին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular