ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փակում է Արցախի էջը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը երեկ տեսաուղերձով դիմել է հանրությանը, ծավալուն ելույթում ադրբեջանական մի շարք նարատիվներ տարածել, փորձել ստվերել անկախության և Արցախի ազատագրության պայքարը, նաև հարմարվողականության, հանդուրժողականության և հանձնվելու ծպտյալ կոչեր արել։ Փաստացի, Փաշինյանն ու իր իշխանությունը լեգիտիմացնում են «հանուն խաղաղության» ամեն ինչ հանձնելու իրենց քաղաքականությունը։

Ելույթը, իհարկե, բազմաթիվ վտանգավոր ու դավաճանական թեզեր էր պարունակում, բայց ամենաստորաքարշը, ըստ էության, արցախյան շարժումից հրաժարվելու նրա համառությունն է։ Ըստ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։ «Այս քննադատությանն ի պատասխան պիտի հիշեցնեմ, որ դեռևս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել»,- ասել է Փաշինյանն ու ծաղրել ՀՀ քաղաքացիներին, որոնք հեղափոխություն չարեցին. «Որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։

Փաշինյանը նաև ամեն գնով խոչընդոտում և խոչընդոտելու է արցախցիների վերադարձի հարցը, այդ պատկերացումներն իրատեսական չհամարելով։ Պնդելով, որ վերադարձի թեմայի արծարծումը վտանգավոր և վնասակար թեմա է՝ Փաշինյանը բռնի տեղահանված արցախցիներին կոչ է արել տնավորվել Հայաստանի Հանրապետությունում՝ որպես լիարժեք քաղաքացիներ։ Գեղեցիկ ձևակերպված բառերի ետևում իրականում Բաքվի ցանկությունների ամրագրումն է՝ ամեն գնով արցախցիներին զրկել իրենց տուն վերադառնալու հնարավորությունից, լեգիտիմացնել տեղահանումն ու էթնիկ զտումը։ Հաշվի առնելով, որ միջազգային գանգատներն էլ հետ են կանչվելու՝ ըստ էության, Փաշինյանը կատարում է Ադրբեջանի ամենաբաղձալի ցանկությունները՝ ի հաշիվ հայ ժողովրդի ու նրա շահերի։

Մելինե Մովսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular