ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթուղթը խաղաղության մասին չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթուղթը տարածաշրջանում խաղաղության մասին չէ․ դա տարածաշրջանում նոր պատերազմի մասին հայտարարող փաստաթուղթ է, – rt.com-ին ասել է պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր, հայ քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։

«ԱՄՆ-ի կողմից վերահսկվող միջանցքը կծառայի բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Տարածաշրջանի երկու հիմնական խաղացողների՝ Իրանի և Ռուսաստանի շահերը կանտեսվեն։ Ես համոզված եմ, որ ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ռուսաստանը ձեռքերը ծալած չեն նստի, և արդյունքում Հայաստանը կվերածվի նոր Սիրիայի՝ նոր բաժանարար գծերով և նոր տարածաշրջանային հակամարտության հսկայական ներուժով», – նշել է վերլուծաբանը։

Ավելի վաղ հայ քաղաքական վերլուծաբան, «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը rt.com-ին ասել էր, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը ոչ միայն Հայաստանի շահերի հանձնում է, այլև երկրի հարավի նկատմամբ նրա ինքնիշխան իրավունքների փոխանցում արտաքին վերահսկողությանը։

Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն էլ rt.com-ին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված համաձայնագիրը կարելի է անվանել անպարկեշտ և Երևան–Բաքու նպատակները հաշվի չառնող։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular