ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղերը․ պատմության այս օրը ( 19 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Մարդասիրական օգնության համաշխարհային օր, Լուսանկարչության համաշխարհային օր, ԱՄՆ - Ազգային ավիացիայի օր, Աֆղանստան - Անկախության օր, Ուկրաինա - Մեղվապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1071 - տեղի է ունեցել Մանազկերտի ճակատամարտը սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև։

1856 - ծնվել է կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը։

1927 - ծնվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Էդուարդ Ավագյանը։

1937 - վախճանվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Սահակ Տեր-Գաբրիելյանը։

1985 - վախճանվել է քանդակագործ Երեմ Վարդանյանը։

1986 - վախճանվել է խորհրդահայ գրող Գարեգին Բեսը։

1988 - ԽՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալը հարցազրույց է տվել, որտեղ պատմել է Սումգայիթյան դեպքերի մասին և հայտնել է, որ 19 քրեական գործ է հարուցվել 94 մեղադրյալների նկատմամբ։

1990 - մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղերը։

1991 - ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել օգոստոսյան պուտչը, Մոսկվա զորքեր են մտցվել, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, սկսվել են մասսայական ցույցեր, որպեսզի հակահարված տրվի ստեղծված ժամանակավոր կառավարությանը։

1993 - առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ երեք ադրբեջանական ինքնաթիռներ հարվածներ են հասցրել Կապան քաղաքին, որի արդյունքում զոհվել է 10 մարդ։ Նմանապես հարվածներ են հասցվել Ղարաբաղի Մարտունու և Հադրութի շրջանների վրա։

2005 - Երևանում տեղի է ունեցել Հայաստանում «ԲՏԱ Ինվեստ» բանկի բացման շնորհանդեսը։ Այն հանդիսանում է Հայաստանում ղազախական «Տուրան Ալեմ» բանկի ներկայացուցիչը և զբաղվելու է հիմնականում հիպոթեկային վարկավորմամբ։

2006 - վախճանվել է նկարիչ Գեղամ Մալխասյանը։

2007 - վախճանվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը։

2020 - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո իր առաջին ասուլիսում պատասխանել է Ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին։

2021 - Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

14 - վախճանվել է Հռոմի կայսրության հիմնադիր Օկտավիանոս Ավգուստ կայսրը։

232 - ծնվել է հռոմեական կայսր Մարկ Աննիյ Ֆլորինը։

1398 - ծնվել է իսպանացի բանաստեղծ և պետական գործիչ Ինիգո Լոպես դե Մենդոսան։

1662 - վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, գրականագետ և փիլիսոփա Բլեզ Պասկալը։

1761 - Սանկտ Պետերբուրգում դրվել է Սուրբ Իսակովյան տաճարի հիմնաքարը։

1812 - տեղի է ունեցել Բալուտինո լեռան ճակատամարտը, որը Ռուսական կայսրության և նապոլեոնական Ֆրանսիայի պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկն է։

1830 - ծնվել է գերմանացի քիմիկոս Յուլիուս Մեյերը։

1848 - ծնվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Գյուստավ Կայբոտը։

1848 - «The New York Herald» հրատարակությունը տվել է առաջին հաղորդագրությունը հայտնաբերված կալիֆորնիական ոսկու մասին, որից հետո սկսվել է «ոսկու տենդը»։

1856 - ամերիկացի Գեյլ Բորդենը արտոնագրել է խտացրած կաթ ստանալու մեթոդը։

1881 - ծնվել է ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ Ջորջե Էնեսկուն։

1883 - ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելյոր Կոկո Շանելը։

1903 - Բազելում տեղի ունեցած Սիոնական 4-րդ համագումարը մասնատվել է, երբ սկսել են քննարկել Ուգանդայում հրեական պետություն ստեղծելու առաջարկը։

1934 - Գերմանիայում տեղի ունեցած հանրաքվեով ռեյխսնախագահի և ռեյխսկանցլերի պաշտոնները միավորվել են։

1936 - վախճանվել է իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան։

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզը ազատագրվել է գերմանացիներից։

— Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օդաչու Ալեքսանդր Պոկրիշկինը դարձել է ԽՍՀՄ եռակի հերոս։

1945 - ծնվել է շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք-վոկալիստ, Deep Purple լեգենդար ռոք-խմբի երգիչ Յան Գիլանը։

— Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական Քվանտունյան բանակը վայր է դրել զենքերը։

1946 - ծնվել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը։

1947 - առաջին անգամ սինթեզվել է վիտամին Ա-ն։

1960 - տիեզերք է արձակվել «Սպուտնիկ-5» տիեզերանավը Բելկա և Ստրելկա շների հետ միասին։

1994 - վախճանվել է ռուս խորհրդային բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին։

2004 - «Google» ընկերությունը սկսել է իր արժեթղթերի վաճառքը ֆոնդային բորսայում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular