ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացասական ու քայքայիչ իմպուլսների գլխավոր գեներատորը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մոտ երկու շաբաթվա ընթացքում դիտարկելի էր բավականին հետաքրքիր երևույթ: Այն ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում էր գտնվում, ըստ որում, հնարավորինս ձեռնպահ մնալով ֆեյսբուքյան գրառումներից, հասարակական-քաղաքական մթնոլորտն ու հրապարակային միջավայրը մի տեսակ, այսպես ասենք՝ անջղաձիգ էր:

Հասկանալի է, Փաշինյանի արձակուրդն էլ միջարկված էր՝ պայմանավորված Վաշինգտոն մեկնելով և այնտեղ «թուղթ նախաստորագրելով», ինչին ԱՄՆ նախագահը միացավ, որպես իրադարձության վկա: Դա և դրա հետ պայմանավորված արձագանքները եթե մտովի շրջանցենք, ապա մնացած առումներով, գուցե ոչ երկու լիարժեք շաբաթ, բայց հիմնականում հանրային միջավայրն ու մթնոլորը զերծ էին Փաշինյանի նյարդայնացնող, գռեհիկ, վիրավորական արտահայտություններից ու խոսույթից:

Իհարկե, երկրում շարունակվում էին տեղի ունենալ ապօրինություններ, քաղաքական հետապնդումներ, քաղաքական դատեր, եթե չասենք՝ դատաստաններ: Բայց ընդհանուր մթնոլորտ անհամեմատ հանգիստ էր՝ ատելության, թշնամանքի, հայհոյանքի ու վիրավորանքի, սադրանքների քանակի առումով:

Արձանագրելի է նաև այն, որ երբ Փաշինյանը տեխնիկական պատճառներով (արձակուրդ) բացակայում էր հանրային հարթակներից, նույն այդ հանրությունը, չդադարելով ծայրահեղ դժգոհ մնալ առկա ծանրագույն վիճակից, իշխանություններից, այդուամենայնիվ, կարծես սկսում էր ուշքի գալ, կամ ավելի ճիշտ՝ հետ գալ շարունակական սթրեսից, վերբալ տեռորից, շարունակական շոկային վիճակներից: Եվ դա բնական է. հազիվ թե կարիք կա լրացուցիչ հիմնավորել, որ երկրի ներսում հանրային բացասական ու քայքայիչ իմպուլսների հիմնական գեներատորը իշխանությունն է, հատկապես՝ այդ իշխանության ղեկավար Փաշինյանը:

Արձակուրդն ավարտվեց Փաշինյանի երեկվա ուղերձով, որ եթե հակիրճ ամփոփելու լինենք, ապա կես ժամանոց «լապշա» կամ «լոլո» էր՝ «խաղաղությունը պուպուշ է, ով համաձայն չէ, քըխ է» կարգախոսով: Մեծ հաշվով, դա էլ սպասելի էր, քանզի հենց նման մի նախաստորագրված «թուղթ» ստանալով՝ քարոզարշավ անելն ու այդ «թղթով» վերընտրվելն է Փաշինյանի (նաև Ադրբեջանի ու Թուրքիայի) առանցքային նշանակետը: Այնպես որ, մինչև առաջիկա հերթական (կամ արտահերթ) ընտրություններ Փաշինյանն այդ խաղաղությամբ թղթաբարելու և շաղափելու է հանրության լսելիքը:

Ասում է՝ «ապագակա»-ն արդեն վրա է հասել: Բայց զգացողություն կա, որ դա էլի սպառնալիքի պես է հնչում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular