ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60֊ամյակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը Սամվել Կարապետյանի ծննդյան 60֊ամյակի առթիվ հրապարակել է շնորհավորական ուղերձ։

Ընկերության ողջ անձնակազմը բարձր է գնահատել Կարապետյանի առաջնորդական ու մարդկային հատկանիշները՝ ընդգծելով նրա իմաստությունը, արդարամտությունը և դժվար իրավիճակներում պատասխանատու որոշումներ կայացնելու կարողությունը։

Ուղերձում ասվում է․
«Ձեր աշխատանքն ամեն օր բարդ խնդիրների լուծում է պահանջում, և Դուք դա անում եք հաստատակամությամբ։ Թող Ձեր կազմակերպչական ունակությունները, համարձակությունը և ստեղծագործ պոտենցիալը բերեն նոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Թող բոլոր նախաձեռնությունները բարեհաջող ավարտվեն և մղեն նոր ձեռնարկների»։

Ընկերության աշխատակիցները Սամվել Կարապետյանին մաղթել են առողջություն, երջանկություն և նոր հաղթանակներ՝ ավելացնելով․
«Վստահ ենք, որ, ինչպես միշտ, ամուր եք։ Աստված պահապան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular