ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Իմամօղլու շրջանում անտառային հրդեհներ են։

Նշվում է, որ հրդեհները շրջանում բռնկվել են երկու տարբեր օջախներով ցերեկը ժամը 16։00-ին։

Հրդեհների ուժգնությամբ պայմանավորված մարման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 34 հրշեջ մեքենա և այլ անհրաժեշտ տեխնիկա։

Տեղում աշխատում է ընդհանուր առմամբ 182 հոգուց բաղկացած հրշեջ անձնակազմ։

Ընդգծվում է, որ այժմ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի բնակելի գյուղ և մասամբ այն վերահսկելի դարձնել, սակայն վերջնական մարել դեռևս չի հաջողվում։

Տեղի ժանդարմերիան համապատասխան ուսումնասիրություններ է սկսել՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները։ Կա վարկած, որ հրդեհները միտումնավոր են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular