ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
31 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
20 դեպք՝ խարդախության,
19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
9 դեպք՝ հոգեկան ներգործության,
7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
5-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
4-ական դեպք՝ ինքնիրավչության ու սառը զենք հայտնաբերելու,
3-ական դեպք՝ շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու։

Բացահայտվել են նաև ավազակության, կողոպուտի, թմրանյութի իրացման, ալիմենտ վճարելուց խուսափելու, սառը զենք կրելու, սուտ մատնության, պետական սահմանն ապօրինի հատելու, դատական ակտը չկատարելու, հետամտելու, ապօրինի ծառահատման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության և այլ դեպքեր։

Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն․
Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular