ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է հայազգի գործարար Սամվել Կարապետյանը․ պատմության այս օրը (18 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ավստրալիա՝ Վիետնամի պատերազմի վետերանների օր, Ադրբեջան՝ Սահմանապահի օր, Ղազախստան՝ Սահմանապահի օր, Ռուսաստան՝ Աշխարհագրագետի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828 - ծնվել է արևմտահայ բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը։
1830 - ծնվել է դերասան, ռեժիսոր Հակոբ Վարդովյանը։
1920 - ծնվել է նկարչուհի Արմինե Կալենցը։
1922 - ծնվել է լեզվաբան Աշոտ Սուքիասյանը։
1965 - ծնվել է հայազգի գործարար Սամվել Կարապետյանը։
1994 - վախճանվել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս Վազգեն Ա-ն (Լևոն Բալջյան)։
1999 - վախճանվել է ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանը։
2006 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է «Ժամանակ-Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի գործով դատավարությունը։ Բաբաջանյանը իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել՝ հայտարարելով, որ տեղյակ է եղել, որ կեղծված փաստաթղթերի միջոցով է խուսափել զինվորական ծառայությունից, սակայն ինքն անձամբ փաստաթղթեր չի կեղծել ու չի հափշտակել։
2006 - «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» միջազգային ընկերությունը 40 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 %-ը։
2007 - Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական չորրորդ խաղերի բացման արարողությունը, որի ժամանակ միջադեպեր են գրանցվել «Ժառանգություն» կուսակցության անդամների, համախոհների, ինչպես նաև «Այլընտրանք» նախաձեռնության անդամների և իրավապահների միջև։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

293 մ․թ․ա․ - ստեղծվել է ամենահին (հայտնիների մեջ) աստվածուհի Վեներային նվիրված հռոմեական տաճարը։
1304 - Ֆիլիպ Գեղեցիկի ֆրանսիական բանակի և ֆլամանդրիական ապստամբների միջև տեղի է ունեցել Մոնս-ան-Պեվելի ճակատամարտը, որի արդյունքում 1305 թվականին կնքվել է Ֆլանդրիայի համար ամոթալի Աթթիական խաղաղության պայմանագիրը։
1572 - Ֆրանսիայում տեղի է ունեցել Մարգարիտա Վալուայի և Հենրիխ Նավարսկու ամուսնությունը։
1681 - Ռուսական կայսրությունում ցար է դարձել Պետրոս Մեծը։
1743 - Աբոյում Ռուսաստանի և Շվեդիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի՝ Ռուսաստանին է անցել Ֆինլանդիայի որոշ մասը։
1750 - ծնվել է իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ Անտոնիո Սալիերին։
1769 - ծնվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտը։
1782 - Սանկտ Պետերբուրգում բացվել է Պետրոս Մեծի արձանը, որն ստացել է «Բրոնզե հեծյալ» անունը։
1826 - շոտլանդացի հետազոտող Ալեքսանդր Գորդոն Լեինգը դարձել է առաջին եվրոպացին, որը հասել է Նիգեր գետի ափին գտնվող Տամբուկու քաղաք։
1830 - ծնվել է Հունգարիայի և Ավստրիական կայսրության կայսր Ֆրանց Իոսիֆ I-ը, որը սկսել է Առաջին համաշխարհային պատերազմը։
1850 - վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ գրող Օնորե դը Բալզակը։
1859 - ֆրանսիացի Ժան Բլոնդենը ճոպանի վրայով անցել է Նիագարա ջրվեժը՝ ուսերին պահելով երկրորդ ակրոբատին։
1868 - ֆրանսիացի աստղագետ Պիեռ Ժանսենը հայտնաբերել է Հելիում քիմիական տարրը։
1877 - Ասաֆ Հոլլը հայտնաբերել է Մարսի արբանյակ Ֆոբոսը։
1917 - Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով այրվել է մոտ 120 հեկտար տարածք, հրդեհից վնասվել է մոտ 72 000 մարդ։
1920 - վավերացվել է ԱՄՆ-ի սահմանադրության թիվ 19 լրացումը, ըստ որի՝ քվեարկության իրավունք են ստացել նաև կանայք։
1958 - ԱՄՆ-ում լույս է տեսել Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպը։
1968 - Վարշավյան պայմանագրի երկրները հավանություն են տվել ապստամբությունը կանխելու նպատակով խորհրդային բանակը Չեխոսլովակիա մտցնելու որոշմանը։
1991 - ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը տնային կալանքի է ենթարկվել Ղրիմի Ֆորոս ամառանոցում։
2004 - վախճանվել է ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Էլմեր Բեռնստայնը։
2018 - վախճանվել է գանայացի դիվանագետ, ՄԱԿ-ի 7-րդ գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular