ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում 4 տղամարդ 90 վայկյանում 2 միլիոն դոլար արժողությամբ զարդեր են գողացել խանութից (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ԱՄՆ Սիեթլ քաղաքում չորս տղամարդ կողոպտել են ոսկերչական խանութը՝ տանելով 2 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, հաղորդում է Associated Press-ը:

Դիմակավորված ավազակները ներխուժել են խանութ և մոտ 90 վայրկյանում «սրբել-տարել» վեց ցուցափեղկերը, որոնցում եղել են թանկարժեք ժամացույցներ, ոսկե զարդեր և այլ արժեքավոր իրեր։

Հայտնի է, որ ցուցափեղկերից մեկում եղել են մոտ 750,000 դոլար արժողությամբ Rolex ժամացույցներ, իսկ մյուսում՝ 125,000 դոլար արժողությամբ զմրուխտյա վզնոց։ Գողերից մեկը աշխատակիցներին սպառնացել է արջերի դեմ պայքարի համար նախատեսված սփրեյով և էլեկտրաշոկային ատրճանակով, սակայն ոչ ոք չի տուժել։

Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր, սակայն հանցագործները մեքենայով փախուստի են դիմել և այժմ որոնվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular