ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Norway Chess. Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի են ունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: Մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Հիկարու Նակամուրան: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, ամբողջ պարտիայի ընթացքում սևերով խաղացող Արոնյանը ունեցել է որոշակի առավելություն, սակայն նրա մրցակիցը պաշտպանվելիս գործել է շատ հստակ, և խաղի 60-րդ քայլին կողմերը հաշտություն են կնքել:

Հաշտություններ են կնքվել Գիրի- Կարյակին, Կարուանա – Կարլսեն և Ուեսլի Սո – Վաշիե-Լագրավ պարտիաներում, իսկ Վլադիմիր Կրամնիկը առավելության է հասել Վիշվանաթան Անանդի նկատմամբ:

2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 1.5-ական միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը և Հիկարու Նակամուրան: 6 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ֆաբիանո Կարուանան, 1-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները, իսկ կեսական միավոր վաստակած Անիշ Գիրին և Վիշվանաթան Անանդը եզրափակում են աղյուսակը:

Երրորդ տուր.
Արոնյան – Գիրի
Կարլսեն – Նակամուրա
Կրամնիկ – Սո
Վաշիե-Լագրավ – Կարուանա
Կարյակին – Անանդ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular