ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածքում անկլավ հանդիսացող ադերբեջանաբնակ Վերին Աքսիբար գուղը, եղել է մեկ զոհ. պատմության այս օրը (17 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր, Գաբոն՝ Անկախության օր, Ինդոնեզիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Գեներալ Սան-Մարտինի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1827 – տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական զորքերի միջև:

Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվել է Էջմիածնի վրա: Օշական գյուղի մոտ տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորաջոկատի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Արդահանի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1906- էջմիածնում բացվել է 46 պատգամավորների մասնակցությամբ ժողով, որի  նախագահ է ընտրվել Դաշնակցություն կուսակցության նշանավոր գործիչ Սիմոն Զավարյանը, սակայն կովկասյան իշխանությունները խիստ անհանգստացած ժողովի ըմբոստ ելույթներից ցրել են այն:

1926 –ծնվել է  նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, որը ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ 

1937- ծնվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը (Հարությունյան)։ 

1949 – ծնվել է քանդակագործ Մարիամ Հակոբյանը:

1954 – վախճանվել է Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը։

1968 – ծնվել է ծանրորդ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը։

1988– վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը:

1990-գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածքում անկլավ հանդիսացող ադերբեջանաբնակ Վերին Աքսիբար գուղը, եղել է մեկ զոհ:

2001- Երևանում սկսվել են Համահայկական երկրորդ խաղերը, որին մասնակցել են շուրջ 3000 մարզիկներ աշխարհի 32 երկրի 95 քաղաքներից:

2007 –վախճանվել է  նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- սկսվել է անհատների անդամագրումը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ): 

2011 – վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2018-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած հանրահավաքում «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակել է որպես երկրի բարձրագույն և միակ իշխանություն։

-«Սասնա ծռերի» առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ են արձակվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1502 - Քրիստոփոր Կոլոմբոսը Հոնդուրասը հայտարարել է Իսպանիայի սեփականություն:

1601 - ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, անալիտիկ երկրաչափության և թվերի թեորիայի ստեղծող Պիեռ Ֆերման:

1686 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան:

1771 - անգլիացի գիտնական Ջոն Պրիստլին հայտնագործել է ֆոտոսինթեզը: 

1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ ցար Ալեքսանդր 1-ինը Միխաիլ Կուտուզովին նշանակել է բոլոր ռուսական բանակների գերագույն գլխավոր հրամանատար:

1836 - ցար Նիկոլայ 1-ինի հրամանաով մոսկովյան Կրեմլում տեղադրվել է Ցար-զանգը:

1886 – վախճանվել է ռուս նշանավոր քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը:

1896 - Բրիջիդ Դրիսկոլլը դարձել է ավտոմեքենայի հարվածից աշխարհում առաջին զոհը:

1903 – հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմել է կտակ, համաձայն որի հետագայում սահմանվել է Պուլիտցերյան մրցանակը։

1911 – ծնվել է  խորհրդային շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1933 - փորձարկվել է առաջին խորհրդային հեղուկ  վառելիքով աշխատող հրթիռը:

1935 – ծնվել է  ռուս դերասան Օլեգ Տաբակովը:

1943 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն:

1945– Ինդոնեզիան անկախացել է Նիդեռլանդներից։

1960 – Գաբոնը անկախացել է Ֆրանսիայից։

1960 – ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը:

1962 - Բեռլինյան պատը անցնելու փորձի ժամանակ եղել է առաջին զոհը (Պետեր Ֆեխտերը):

1965 - Վիետնամական պատերազմի ժամանակ Վանտիոնգ թերակղզում սկսվել է  «Starlite» օպերացիան, որը ԱՄՆ-ի բանակի առաջին խոշորամաշտաբ ցամաքային գործողությունն էր Վիետնամում:

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին ամուսնացել է օրթոդոքսալ մուսուլմանուհու հետ, որով իսկ հաստատել է այն, որ ինքը հավատափոխ է եղել:

1970 – տիեզերք է ուղարկվել «Վեներա-7» տիեզերանավը։ Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր է ուղարկել տեղեկություններ:

1978 - ԱՄՆ-ի զինված ուժերում սպառազինության մեջ է մտել  F-16 կործանիչը:

1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է ավելի քան 17000 մարդ:

2008 – վախճանվել է իտալացի նավթային մագնատ Ֆրանկո Սենսին:

2009- Ռուսաստանի Նազրան քաղաքում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 20 և վիրավորվել 138 մարդ:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular