Հայտնի երգիչուհին հանկարծամահ է եղել համերգից մեկ շաբաթ առաջ
ՖՈՏՈՃապոնացի երգչուհի և դերասանուհի Տոմո Սակուրաին մահացել է 53 տարեկանում՝ քաղցկեղից, իր համերգից կարճ ժամանակ առաջ, գրում է ճապոնական Sponichi պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Տոմո Սակուրաին շտապ հոսպիտալացվել է օգոստոսի 4-ին։ Ցավոք, նրա վիճակը չի բարելավվել, և նա մահացել է օգոստոսի 13-ին։ Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրա կյանքի ընթացքում ստացած բազմաթիվ աջակցության և համակրանքի հաղորդագրությունների համար», - հայտնել է նկարչուհու ընտանիքը։
Հոդվածում նշվում է, որ երգչուհին օգոստոսի 17-ին համերգ էր նախատեսել։