ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լիվերպուլը» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին

ՍՊՈՐՏ

«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Պարմայի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Ջովանի Լեոնիի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ մերսիսայդցիները իտալացի ֆուտբոլիստի համար կվճարեն մոտ 35 միլիոն եվրո։ Բացի այդ, «Պարման» կստանա Լեոնիի ապագա հնարավոր վաճառքից որոշակի տոկոս։

Երիտասարդ իտալացին անցած մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 17 խաղի՝ խփելով 1 գոլ։ Լեոնին «Լիվերպուլի» կազմում կկրի 15 համարի մարզաշապիկը։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular