ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ ՆԳՆ խորհդրի նիստում քննարկել են ՏՀՏ միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի խնդիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 12-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՆԳՆ-ից։

Օրակարգում ընդգրկված էին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տեղեկատվական փոխգործակցության զարգացման հայեցակարգի նախագծի, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարում փոխգործակցության, փորձաքրեագիտության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման, միջպետական հետախուզում իրականացնելու վերաբերյալ իրավասու մարմինների կանոնակարգում փոփոխություն կատարելու և այլ հարցեր։

Արամ Ղազարյանն, ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունների համագործակցության առաջնային հարցերի քննարկման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջպետական ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հարցի շրջանակում, անդրադարձել է ապօրինի թմրաշրջանառության հակազդման ոլորտում համագործակցության խնդիրներին և առաջարկել դիտարկել ոլորտային համագործակցության մեխանիզմների մշակումը՝ ինչպես «Telegram» հարթակի, այնպես էլ կրիպտոարժույթների ծառայությունների հիմնական մատակարարների հետ։

Քննարկման առարկա են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարին վերաբերող խնդրահարույց հարցեր։
Առաջարկվել է այս ուղղությամբ ևս խորացնել համագործակցությունը, ինչպես նաև ակտիվացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի և եկամուտների օրինականացման մեթոդների և ձևերի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։

Օրակարգում ընդգրկված 12 հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ:

Այցի շրջանակում ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մյուս մասնակիցների հետ հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ աշխարհամարտի և Լենինգրադի շրջափակման ընթացքում զոհվածների հիշատակին՝ ՀՀ ՆԳ նախարարության անունից ծաղկեպսակ դնելով Պիսկարյովյան հուշահամալիրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular