ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն և Երևանը Վաշինգտոնում ընկեր են գտել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Ադրբեջանը շնորհավորանքներ են ընդունում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու կովկասյան հանրապետությունների առաջնորդները՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, դարձել են իր լավ ընկերները։ Այնուամենայնիվ, նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու հակամարտության վերջնական լուծման համար։

Ինչևէ, ng.ru-ի հետ զրուցած Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները բարձր են գնահատել նախաստորագրված համաձայնագիրը։ Այսպես, Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը նշել է, որ խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած են Բաքվի կողմից 2022 թվականի գարնանը արված առաջարկները։ «Փաստաթուղթը արտացոլում էր ադրբեջանական կողմի բոլոր հիմնական սպասումները։ Հակասություններ կային երկու կետի շուրջ. հայկական կողմը չէր ցանկանում հետ վերցնել պահանջները միջազգային մարմիններից և երրորդ երկրների ուժերը սահմանից։ Սակայն 2025 թվականի գարնանը Երևանն ընդունեց Բաքվի տարբերակը, որից հետո ամբողջ տեքստը համաձայնեցվեց», - բացատրել է Մամեդովը։

Մասնագետի խոսքով Բաքուն և Երևանը կհետևեն խաղաղության համաձայնագրի հրապարակված կետերին նույնիսկ դրա կնքումից առաջ։ Դա նրանց թույլ կտա անմիջապես սկսել խաղաղության օրակարգի իրականացումը։

Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևն էլ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը կարելի է գործնականում լուծված համարել, սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Բաքվի ևս մեկ պայման կա՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որը պարունակում է հղում Երևանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ «Մենք սպասում ենք Երևանի հետագա քայլերին։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ի՞նչ է ուզում Հայաստանը՝ որոշ խաղեր տալ, թե՞ երկարաժամկետ խաղաղություն և սահմանների բացում։ Իհարկե, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո հանրապետությունում իշխանության կարող են գալ ռևանշիստներ, ովքեր կցանկանան վերականգնել հակամարտության օրակարգը։ Այդ դեպքում համաձայնագիրը կկախվի... Որպեսզի կախված չլինենք նման իրադարձություններից, մեզ անհրաժեշտ է հանրաքվեի արդյունք, որի ընթացքում ամբողջ ժողովուրդը կկարողանա արտահայտվել հակամարտության շարունակման կամ դադարեցման օգտին», - ընդգծել է Շաֆիևը։

Քաղաքագետ Միքայել Զոլյանն էլ կարծում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Երևանի շահերին, քանի որ այն երկկողմ հարաբերությունները դուրս է բերում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակից։ «Սրացման հավանականությունը հիմա մնում է, բայց այն շատ փոքր է, և մենք հնարավորություն ունենք ամուր խաղաղություն հաստատելու։ Իհարկե, Բաքուն կարող է համաձայնագիրը մեկնաբանել իր օգտին, բայց առանց դրա այն ավելի վատ կլիներ։ Սա մեծ հաջողություն է Փաշինյանի համար։ Համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացել է միայն մեկ խոչընդոտ՝ Հայաստանի Սահմանադրությունը։ Բայց այն վաղ թե ուշ կփոխվի։ Այժմ այս հարցը սուր է, քանի որ շատերը չեն ցանկանում ենթարկվել Բաքվի ճնշմանը, բայց մի քանի տարի անց, երբ երկիր գան օտարերկրյա ներդրումներ, մարդիկ կսկսեն խնդրին նայել այլ տեսանկյունից», - կարծում է Զոլյանը։

Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով էլ այս փաստաթուղթը 2020 թվականի նոյեմբերին ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության շարունակությունն է։ «Իհարկե, սա լավագույն տարբերակը չէ Երևանի համար, բայց այն ստեղծվել է Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքում։ Հայաստանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ ոչ ոք չէր կարող օգնել նրան։ Այնուամենայնիվ, ի հայտ են գալիս նոր աշխարհաքաղաքական իրողություններ, և որպեսզի դրանք ավելի հարմար լինեն Հայաստանի համար, նրան անհրաժեշտ էին լուրջ ռազմավարական գործընկերներ, որոնք կտրամադրեին նրան ուժեղ դիվանագիտական և այլ աջակցություն», - կարծում է Մելիքյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular