ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնդակոծվել է Նոյեմբերյան-Երևան ավտոմայրուղու վրա գտնվող Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղի ոստիկանական հենակետը․ պատմության այս օրը (16 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Դոմինիկյան Հանրապետություն՝ Վերածննդի օր, Իտալիա՝ Սիենա Պալոյի ավանդական մրցավազքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1832 – ծնվել է թատերական և մշակութային գործիչ Սրապիոն Հեքիմյանը:

1886 – ծնվել է պոլսահայ մարզիկ, հայկական սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը հանդիսացող Վահան Չերազը:

1928 – ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, որը հայտնի է «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով:

1936 – ծնվել է լիտվահայ շախմատիստ, գրոսմայստեր, ինժեներ-մեխանիկ Վլադիմիր Բաղիրովը (Բաղիրյան):

1950 – ծնվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:

1956 – ծնվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը։

1990- «Ժիգուլի» ավտոմեքենայից գնդակոծվել է Նոյեմբերյան-Երևան ավտոմայրուղու վրա գտնվող Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղի ոստիկանական հենակետը, որը իրականացրել է Երևանի մի բնակիչ: 

2003- Երևանում մեկնարկել են Երրորդ համահայկական խաղերը, որի մասնակցելու համար աշխարհի 80 երկրներից ու քաղաքներից Հայաստան են ժամանել 1500 մարզիկներ:

2004- վախճանվել է պատմաբան Բաբկեն Առաքելյանը:

2006- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել շոտլանդացի Յան Փորթերֆիլդը: 

2010-Վանաձորի քիմիական գործարանում մեկուկես տարվա հարաբերական դադարից հետո վերագործարկվել է կարբիդի արտադրամասը, հետ են կանչվել պարապուրդի մատնված աշխատակիցները։ Ընկերությունում սկսել են արտադրել նաև արհեստական քարեր։ Սկսել է գործել աղետի գոտու բնակարանաշինության մեջ օգտագործվող շինանյութերի արտադրություն։

2011- վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2019-հանրահավաքային պայքար է սկսվել Ամուլսարի շահագործման դեմ Երևանում և Ջերմուկում։ Հանրահավաքի ժամանակ բաց նամակ է ընթերցվել ուղղված վարչապետին «Պահանջը մնում է ուժի մեջ» հայտարարությամբ:

2024– ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

980 —ծնվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, բժիշկ, երաժիշտ Իբն Սինան:

1645 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Ժան դը Լաբրյուերը:

1678 —վախճանվել է անգլիացի բանաստեղծ էնդրյու Մարվելը:

1705 —վախճանվել է շվեյցարացի մաթեմատիկոս Յակոբ Բեռնուլին:

1732 —ադմիրալ Շամբրեի ղեկավարած մալթայական նավատորմը Դումանտյեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է օսմանցիներին:

1795 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Մարշները:

1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Սմոլենսկի ճակատամարտը:

1871 – ծնվել է վրաց երաժշտագետ Զաքարե Փալիաշվիլին:

1888 – ծնվել է բրիտանացի զինվորական և ճանապարհորդ Լոուրենս Արաբացին:

1896 –ԱՄՆ-ի  Կլոնդայքում հայտնաբերվել է ոսկի:

1902 —ծնվել է ռուս արևելագետ, մշակույթաբան, էթնոգրաֆ, ճանապարհորդ Յուրի Ռերիխը:

1930 —ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը:

 1933 —գերմանական նացիստների առաջնորդներից մեկը հանդիսացող Գերման Գերինգը Պրուսիայում արգելել է վիվիսեկցիան (կենդանի կենդանիների վրա իրականացվող վիրահատությունները):

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիովին ավերվել է Միլանի Լա Սկալա թատրոնի շենքը։

1949-վախճանվել է  ամերիկացի գրող Մարգարետ Միտչելը:

1954 – ծնվել է կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։

1956 —ԽՍՀՄ-ում ընդունվել է խոպան հողերի ոռոգման և մշակման մասին որոշում:

1958 – ծնվել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և ռեժիսոր Մադոննան (իսկական անունը Լուիզա Վերոնիկա Չիկկոնե):

1960– Կիպրոսն անկախացել է Միավորված Թագավորությունից։

1960 – հիմնադրվել է Աստղագնացության միջազգային ակադեմիան։

1962 – Ֆրանսիական պառլամենտը հաստատել է Ֆրանսիական Հնդկաստանը Հնդկաստանին միացնելու օրենքը։

1962 —Պիտ Բեստը դուրս է եկել «Բիթլզ»-ի կազմից և նրա տեղը գրավել է Ռինգո Ստարրը:

1976 —էկրան է բարձրացել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» կինոնկարը:

1977- վախճանվել է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլին:

1985 – տեղի ունեցավ Շոն Փենի և Մադոննայի հարսանիքը։

1987- վախճանվել է խորհրդային դերասան և երգիչ Անդրեյ Միրոնովը:

1995 —Բերմուդյան կղզիների բնակիչները հանրաքվեով որոշել են չանկախանալ և մնալ բրիտանական գաղութ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular