ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ «Օրեր առաջ հայտարարեցին, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձեւ է» արշավն ավարտում է այս փուլը, իսկ կրթարշավի տեսահոլովակները շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Ապա սկսեցին հեռարձակել պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ անվճար հիմունքներով եւ «փրայմ թայմին»:

Այսինքն, որպեսզի բարձր դիտողականություն ապահովեն այդ «արժեքավոր» տեսանյութերի համար։ Թողարկումներից մեկը հեռարձակվել է հուլիսի 18-ին, ժամը 22:00-ի հատվածում։

Սակայն զարմանալիորեն հաղորդման տեսագրությունը հետո հեռացվել է Հանրայինի յութուբյան ալիքից: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառն այն է, որ դիտումները քիչ են եղել:

Մեզ ասացին, որ այն հիմա տեղադրված է միայն կառավարության յութուբյան էջում եւ տասն օրվա ընթացքում 2 հազար 500 դիտում է ունեցել: Այսինքն, ժողովուրդը բացարձակ անտարբեր է այս զույգի եւ նրանց կրթարշավի նկատմամբ։ Մինչդեռ Հանրայինով հեռարձակելուց առաջ տիկինը հաշվետվություն ներկայացրեց իր լսարանին՝ պարծենալով, որ ավելի քան 11 հազար մարդ ներկա է գտնվել այդ «շատ կարեւոր» խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։

«Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի»: Մինչդեռ ակնհայտ է, որ կրթարշավի մասնակիցներին զոռով են բերել միջոցառմանը, նրանք հիմնականում վարչական աշխատողներ էին, որոնք ստիպված էին մասնակցում տիկնոջ արշավին, այլ ոչ թե «կրթվելու» անհագ ցանկությունից դրդված։ Թերեւս ժամանակին էլ իշխանական զույգը դադարեցրեց «ընտանեկան փոդքաստը»` ցածր դիտումների պատճառով:

Թեեւ կառավարական առանձնատանը մի ամբող սենյակ էին առանձնացրել եւ հատուկ կահավորել, սակայն 4 թե 5 եթերից հետո հրաժարվեցին այդ մտքից:»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular