ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է աշխարհը արձագանքել Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի հարևանները, ինչպես նաև միջազգային հանրության մյուս անդամները մեծամասամբ ոգևորությամբ են արձագանքել Բաքվի և Երևանի միջև ուրբաթ օրը Վաշինգտոնի մասնակցությամբ ստորագրված նոր խաղաղության համաձայնագրին, գրում է euronews.com–ը։

Տասնամյակներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու նպատակ ունեցող համաձայնագիրը ներառում է Հարավային Կովկասում միջանցք, որը Հայաստանի տարածքով կապում է Ադրբեջանը նրա էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ «Թրամփի ճանապարհ» անվամբ այդ միջանցքը պետք է հանձնվի Միացյալ Նահանգներին։

Իրանը կտրականապես դեմ էր դրան, խոստանալով փակել միջանցքը։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մտահոգություններ է հայտնել իր սահմաններին օտարերկրյա ներկայության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև վրացական ընդդիմությունը, ողջունել են համաձայնագիրը, այն անվանելով կայունության և տնտեսական նոր դարաշրջանի սկիզբ։

Ռուսաստանը, որը կորցրել է բանակցություններում միջնորդի իր կարգավիճակը, դրական է գնահատել դրանց արդյունքը։ Սակայն երկրի արտաքին գործերի նախարարությունը հստակեցրել է, որ տարածաշրջանի խնդիրները չեն կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության։

ԵՄ-ն և ՄԱԿ-ը ոգևորությամբ են ընդունել լուրը՝ նշելով համաձայնագրի առավելությունները երկարատև խաղաղության հասնելու համար։ ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը սոցիալական ցանցերում հրապարակել է պաշտոնական հայտարարության հղումը, որը ուրվագծում է այդ պատմական համաձայնագրին հասնելու վերջին ուղին. «Անցյալ տարվա մարտին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների ավարտը կարևոր և վճռական քայլ էր դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորում՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular