ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը․ պատմության այս օրը (15 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ — Լեհաստան՝ Զինված ուժերի օր, Ռումինիա՝ Նավատորմի օր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Անկախության օր, Հարավային Կորեա՝ Ազատագրման օր, Հյուսիսային Կորեա՝ Ազատագրման օր, ԱՄՆ՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օր, Ճապոնիա՝ Պատերազմում զոհվածների հիշատակի օր, Պանամա՝ Պանամա-Վիեխոյի օր, Լեհաստան՝ Լեհական բանակի օր, Ռուսաստան՝ Հնէաբանի օր, Եգիպտոս՝ Օբոնի օր (Նեղոսի վարարման օր)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 - ծնվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոն։
1904 - ծնվել է վրաստանցի հայ դերասանուհի Վեներա Հակոբյանը։
1911 - ծնվել է հայ խորհրդային մեխանիկ Միքայել Մանուկյանը։
1922 - ծնվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը։
— ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։
1923 - ծնվել է տենոր Արթուր Այդինյանը։
1928 - ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։
1931 - ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների ստեղծող Միքայել Թարիվերդիևը։
1934 - ծնվել է խորհրդահայ ջազմեն, կոմպոզիտոր և սաքսոֆոնիստ Գեորգի Գարանյանը։
1944 - ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Սիլվի Վարդանը։
1947 - վախճանվել է գրականագետ և բանասեր Նիկոլ Աղբալյանը։
1991 - վախճանվել է խորհրդահայ դերասան, կինոռեժիսոր Ստեփան Կևորկովը։
2001 - Նախագահ Քոչարյանը ստորագրել է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»։
2003 - մոտ 60 մանկավարժ Գյումրիի Ազատության հրապարակում բողոքի ցույց են կազմակերպել դպրոցների օպտիմալացման ծրագրի դեմ, որի արդյունքում ուսուցիչներից շատերը գործազուրկ են մնալու։
2007 - վախճանվել է խորհրդահայ գրաֆիկայի վարպետ Ռուդոլֆ Խաչատրյանը։
2018 - աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակի առիթով Ստամբուլում բացվել է մեծանուն արվեստագետի թանգարանը։
2023 - Ադրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

797 - Իրինի բյուզանդացի թագուհին, կուրացնելով, գահընկեց է արել սեփական որդուն՝ Կոնստանտին VI-ին և սկսել է միանձնյա թագավորել ամբողջ Բյուզանդիան։
1096 - Հռոմի պապի օրհնությամբ սկսվել է Առաջին խաչակրաց արշավանքը, խաչակիրներն Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա են ընկել դեպի Կոստանդնուպոլիս։
1118 - վախճանվել է Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսը։
1185 - Վրաստանի Թամարա թագուհին օրհնել է Վարձիա քարանձավային քաղաքը։1248 - դրվել է Քյոլնի տաճարի հիմնաքարը։
1274 - վախճանվել է ֆրանսիացի թեոլոգ Ռոբեր դե Սորբոնը, որի անունն է կրում Փարիզի համալսարանը։
1461 - թուրք-օսմանները գրավել են Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը։
1519 - հնդկացիական ձկնորսական ավանի տեղում հիմնադրվել է Պանամա քաղաքը, որի անվանումը թարգմանվում է որպես «շատ-շատ ձկներ»։
1534 - Փարիզում ստեղծվել է ճիզվիտների կաթոլիկ միությունը։
1537 - հիմնադրվել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը։
1723 - հանդիսավորությամբ բացվել է Պետերգոֆը, որը եղել է ռուս ցարերի ամառային նստավայրը։
1769 - ծնվել է ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ Նապոլեոն Բոնապարտը։
1771 - ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ, արձակագիր Վալտեր Սքոթը («Քվենտին Դորվարդ», «Այվենհո»)։
1835 - արտոնագրվել է պտտվող թմբուկով ավտոմատ լվացքի մեքենան։
1877 - գյուտարար Թոմաս Էդիսոնն առաջին անգամ առաջարկել է հեռախոսով դիմելու համար գործածել «Hello» բառը։
1896 - ծնվել է ԽՍՀՄ դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան։
1935 - Գերմանիայում սվաստիկայով դրոշը հաստատվել է որպես պետական դրոշ։
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ամերիկա-ֆրանսիական ուժերի ափհանումը Հարավային Ֆրանսիայում։
1947 - Բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվել է երկու մասի՝ բուն Հնդկաստանի և Պակիստանի։
1948 - Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվել է երկու մասի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների։
1973 - ԱՄՆ-ը, դադարեցնելով Կամբոջայի ռմբակոծությունը, փաստացի դադարեցրել է իր ուղղակի մասնակցությունը Հնդկաչինում ընթացող ռազմական գործողություններին։
1992 - Ադրբեջանում մտցվել է մանաթ փողի միավորը։
1993 - Ադրբեջանում մտցվել է վերին մակարդակի .az դոմենը։
2021 - ԱՄՆ-ը սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից, թալիբները սկսել են գրավել երկրի տարածքը, ընդունվել են Աֆղանստանի նոր դրոշն ու գերբը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular