ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիրը, ըստ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի, ոչ միայն հստակ իրավական բովանդակություն չունի, այլև որևէ տնտեսական հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար։ Փաստի հետ զրույցում նա ընդգծեց, որ փաստաթղթի ձևակերպումները անորոշ են, իսկ այն առավելապես ծառայում է Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական շահերին։

«Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը ոչ այլ ինչ է, քան փաստաթուղթ կողմերի մտադրությունների մասին՝ անհասկանալի ձևակերպումներով և իրավական անորոշությամբ, որ որևէ ուղղության իրավագետ-մասնագետը չի կարող այն մեկնաբանել», – նշեց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս հռչակագիրն ավելի շատ քաղաքական արդյունք ունի Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա փորձում է այն ներկայացնել որպես ապագա խաղաղության պայմանագրի հիմք ու հենք։ «Քաջ գիտակցելով, որ հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին չի կարդում այդ փաստաթուղթը, Փաշինյանը փորձում է մանիպուլացնել և վաճառել այն որպես նախաստորագրված խաղաղության պայմանագիր։ Բայց փաստաթղթի հետագա անորոշությունը՝ քաղաքական, տնտեսական և իրավական, շատ ավելի խորն է», – ընդգծեց նա։

Սարգսյանը որպես օրինակ բերեց միջանցքի մեկնարկի և ավարտի իրավական կարգավորման խնդիրը․ «Եթե դա անցակետ է, ապա չի կարող չլինել մաքսային սահման։ Դա ՀՀ մաքսային սահմանը չէ, այլ ԵԱՏՄ միության, և հարց է՝ Հայաստանը իրավունք ունի՞ ինքնուրույն որոշելու այդ հարցը։ Սա խոշոր անորոշություն է, որի պատասխանը ոչ ոք չունի։ Իսկ եթե մաքսային չէ, ապա սահմանը պետք է պաշտպանի ՀՀ զինված ուժերը, ինչ դեպքում ընդհանրապես տարանցման մասին խոսք լինել չի կարող»։

Նա նաև նկատեց, որ փաստաթուղթը որևէ բանի մասին չէր, քան այն, որ սա քաղաքական օգուտ էր Փաշինյանի համար, ԱՄՆ-ն իր համար լուծեց որոշակի խնդիր, իսկ Ադրբեջանը ստացավ մի քանի մտքի ձևակերպում, որոնք կօգտագործի հետագա խաղաղության պայմանագրի կնքման ժամանակ՝ գործընթացը երկարաձգելու և առավելագույն արդյունքներ քաղելու համար։

«Այլ որևէ ակնկալիք՝ հատկապես տնտեսական, չի կարելի ունենալ։ Տարածքի վարձակալության հանձնումը, բացի վարձավճարներից, չի հանգեցնում այլ տնտեսական էֆեկտի՝ ոչ միկրո, ոչ մակրո, ոչ էլ մեգա մակարդակում։ Աշխարհաքաղաքական հարթակում այս փաստաթուղթը չի կարող Հայաստանի համար բերել տնտեսական օգուտներ», – եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Նրա համոզմամբ, ներկայիս իշխանությունը փաստաթուղթը փորձում է օգտագործել որպես հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործիք, այն էլ մի ժամանակ, երբ ներսում ակտիվացել են ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ և շարունակվում է խոշոր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը։ Այս համատեքստում Վաշինգտոնի հռչակագիրը ոչ միայն տնտեսական զարգացում չի խոստանում, այլ նաև խորացնում է Հայաստանի ինքնիշխանության և ազգային շահերի նահանջի վտանգը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular