Կրեմլը հայտնել է Պուտինի և Թրամփի հանդիպման ժամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Անքորիջում՝ կմեկնարկի տեղական ժամանակով՝ ժամը 11:30-ին: Այս մասին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նախատեսվում է, որ ամեն ինչ կսկսվի վաղը՝ օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առանձնազրույցով», - ասել է Ուշակովը։
Օգոստոսի 15-ին Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայում: Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն է: Քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը: Կրեմլը հաստատել է ամսաթիվը և վայրը: Նախագահի օգնական Յուրի Ուշակովը Ալյասկայի ընտրությունը բացատրել է Ռուսաստանին աշխարհագրական մոտիկությամբ: Նրա խոսքով՝ առաջիկա օրերը կնվիրվեն հանդիպման մանրամասների «ակտիվ և ինտենսիվ մշակմանը»: