ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ հայտարարություն չի արել Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Վերջին գրառումը Մայր Աթոռի «նորոգման օրակարգին» նվիրված նրա հակաքրիստոնեական գրառումն էր՝ հուլիսի 23-ին, որով ծրագիր էր ներկայացնում, թե ինչպես է պատրաստվում կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել Վեհարանից՝ ժամանակավոր տեղապահ նշանակելով ամուսնացյալ քահանայի, մինչեւ նոր կաթողիկոսի ընտրությունները։

Հիշեցնենք, որ խոստացել էր մեծ հոգեւոր հավաք անել Էջմիածնի հրապարակում եւ շարժումն անձամբ առաջնորդել։ Լուրեր էին շրջանառվում, որ այս պլանն իրագործելու է Վարդավառին՝ հուլիսի 27-ին, պատարագի օրը, բայց դա տեղի չունեցավ։

Ապա եղան վաշինգտոնյան հանդիպումները, եւ Հայաստանը նորից մտավ վտանգավոր փուլ, իշխանականների «գլուխը խառնվեց», հիմա զբաղված են հակահայկական նոր փաստաթղթերը «որպես հաղթանակ» ներկայացնելու գործով․ Եկեղեցու ժամանակը չէ:

Չնայած դրան՝ իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հետ չի կանգնել Եկեղեցու դեմ մտասեւեռումներից։ Ուղղակի որոշ հարցերի պատասխանները չի գտնում, կամուկացի մեջ է` չգիտի ինչ անել։

Դիցուք, ենթադրենք՝ հավաքվեց հոծ զանգված, թեեւ դա էլ է կասկածելի, եւ ասպատակեց Եկեղեցու դեմ, ի՞նչ է լինելու հետոն:

Բանն այն է, որ եթե Վեհափառն ինքնակամ չլքի իր աթոռը, քաղաքական իշխանությունն անզոր է այդ հարցում։

Փաշինյանը որքան էլ արկածախնդիր է, սակայն դա հասկանում է եւ գիտի, որ միակ եղանակը Վեհափառին հոգեբանորեն մաշեցնելն է, որպեսզի նա ինքնակամ հեռանա։ Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՄՆ-ում է, պաշտոնապես չի հաղորդվել այցի նպատակը, եւ չկան մանրամասներ, թե ինչու է մեկնել:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, բուժման է մեկնել։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular