ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը․ պատմության այս օրը (13 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ – Ձախլիկների միջազգային օր, Լավաշի միջազգային օր, Հայաստան՝ Շինարարների օր, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ Անկախության օր, Թունիս՝ Կանանց օր, Ճապոնիա՝ Օբոն (հանգուցյալներին հիշելու օր)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 1173 – վախճանվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին։

  • 1929 – ծնվել է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը։

  • 1943 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը։

  • 1984 – վախճանվել է միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը՝ «Երկաթե Տիգրան»։

  • 1987 – վախճանվել է խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող նկարիչ Գաբրիել Գյուրջյանը։

  • 2005 – նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջել է հիմնավորել երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից 130 դրամ դարձնելու մասին որոշումը, և, քանի որ քաղաքապետը չի կարողացել լուրջ հիմնավորում տալ, պահանջել է չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը՝ սակագինը դարձնելով 100 դրամ։

  • 2008 – ռուս–վրացական պատերազմի ժամանակ ռուսական տանկերի և հետևակի մարտական մեքենաների շարասյունը դուրս է եկել վրացական Գորի քաղաքից և շարժվել է մայրաքաղաք Թբիլիսիի ուղղությամբ։

  • 2010 – ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ–լեցուն համերգասրահում ներկայացել է հայ հանդիսատեսին իր առաջին երևանյան մենահամերգով։

  • 2011 – Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական 5-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

  • 2017 – Խոսրովի արգելոցում բռնկվել է խոշոր հրդեհ։

  • 2018 – Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել։

  • 2022 – վախճանվել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, գեներալ Սեյրան Սարոյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

  • 582 – Մորիկը դարձել է Արևելյան Հռոմի կայսր։

  • 1521 – իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավել է ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։

  • 1672 – Քրիստիան Հյուգենսը Մարսի հարավային կիսագնդում հայտնաբերել է սառցային գլխարկ։

  • 1814 – ծնվել է շվեդ ֆիզիկոս և աստղագետ, սպեկտրոմետրիայի հիմնադիր Յոնաս Անգստրեմը։

  • 1826 – վախճանվել է ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո–անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծող Ռենե Լաեննեկը։

  • 1829 – ծնվել է ռուս ֆիզիոլոգ, աշխատանքի ֆիզիոլոգիայի հիմնադիր Իվան Սեչենովը։

  • 1863 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան։

  • 1899 – ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյը արտոնագրել է հեռախոս–ավտոմատը։

  • 1907 – Նյու Յորքում սկսել են աշխատել առաջին տաքսիները։

  • 1912 – ֆրանսիացի բժիշկ Օդինը հայտարարել է, որ առաջին անգամ աշխարհում իրեն հաջողվել է անջատել քաղցկեղի վիրուսը։

  • 1913 – Շեֆֆիլդում ձուլել են առաջին չժանգոտվող պողպատը։

  • 1920 – տեղի է ունեցել Վարշավյան ճակատամարտը՝ խորհրդա–լեհական պատերազմի կարևոր իրադարձություններից մեկը։

  • 1926 – ծնվել է կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն։

  • 1932 – Հռոմում Մակրոնին առաջին անգամ փորձարկել է կարճալիք ռադիոն։

  • 1940 – Վիշիյան Ֆրանսիայում արգելվել են բոլոր մասոնական կառույցները։

  • 1946 – վախճանվել է գիտաֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս Հերբերտ Ուելսը։

  • 1960 – Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ֆրանսիայից։

  • 1961 – Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը փակել է սահմանը Արևելյան և Արևմտյան Բեռլինների միջև։

  • 1899 – ծնվել է անգլիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքը։

  • 2001 – Մեթյու Հոլմանը և Բրեթ Գլեդմանը հայտնաբերել են Ուրանի չորս անկանոն արբանյակ՝ Լաոմեդեյա, Ֆրանցիսկո, Տրինկուլո և Ֆերդինանդ։

  • 2004 – Աթենքում (Հունաստան) տեղի է ունեցել 27-րդ Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

  • 2024 – Փենսիլվանիայի Բաթլերում կայացած հանրահավաքի ժամանակ մահափորձ է իրականացվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular