Բագրատաշենի անցակետի մոտ լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPanorama.am-ը գրում է.
«Բագրատաշենում՝ անցակետի մոտ, մի քանի տասնյակ բնակիչներ բողոքի ցույց են անում: Հիմա այնտեղ բավականին լարված իրավիճակ է»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, քաղաքացին մեղավոր չէ, որ այնպիս իրավիճակ է ստեղծվել երկրում, որ անցնում է Վրաստանի սահման շատ ավելի էժան բանջարեղ, միրգ գնելու համար իր ընտանիքի կարիքները հոգալու համար:
«Այդ մարդիկ ընդամենը մի քանի կիլոգրամ բանջարեղեն, միրգ են փորձում անցկացնել սահմանը, և քանի որ մեր պատկան մարմինները երբեմն իրենց դրսևորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հիմա այնտեղ բավականին լարված իրավիճակ է:
Դիմում եմ պատկան մարմիներին՝ փորձեք հիմա օրենքի շրջանակում կարգավորել քաղաքացիների խնդիրը: Գնացեք և պայքարեք մաքսանենգության, ապօրինության դեմ այնտեղ, որտեղ իրականում դրա անհրաժեշտությունը կա: Վստահեցնում եմ, որ դրանք ձեր քթի տակ են»: