ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավչինական ծովում հետապնդման ժամանակ Չինաստանի 2 նավ է բախվել․ Manila Bulletin

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի ափային պահպանության նավը Հարավչինական ծովում՝ Հուանգյան կղզու (Սկարբորո խութ) մոտակայքում ֆիլիպինյան նավը հետապնդելիս բախվել է չինական ռազմածովային նավի, հաղորդում է Manila Bulletin-ը։

Ֆիլիպինների ափային պահպանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջեյ Տարիելան ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել մարդասիրական առաքելության ժամանակ։ Ֆիլիպինյան նավերը օգնություն են բաշխել վիճելի խութի վրա գտնվող ձկնորսներին, երբ բախվել են չինական նավերի կողմից իրականացվող «վտանգավոր մանևրների և շրջափակման» հետ։

Չինաստանի առափնյա պահպանության նավը հետապնդել է ֆիլիպինյան նավը՝ օգտագործելով ջրցան։ Հետապնդման ընթացքում այն անսպասելիորեն բախվել է չինական ավելի մեծ ռազմանավի հետ, ինչի հետևանքով երկուսն էլ վնասվել են։

Մայիսին Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Հարավային մարտական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Թիան Ցզյունլին հայտարարել է, որ չինացի զինվորականներին հաջողվել է կանխել ֆիլիպինյան պարեկային նավի մուտքը Հուանյան կղզու (Սկարբորոու խութ) ջրատարածք, որը տարածքային վեճի առարկա է Պեկինի և Մանիլայի միջև։

Նա չինական զինվորականների գործողությունները գնահատել է որպես պրոֆեսիոնալ և օրինական։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular