ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փեզեշկիանին համոզելու ձևը Փաշինյանը գտել է․ «Հրապարակ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն օրերս հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ թեզեր պատրաստել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ հանդիպման համար, հիմնավորումներ, որոնք «կնվազեցնեն Իրանի մտահոգությունները»` Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։

Մեր աղբյուրը նշում է, որ Փաշինյանն առաջարկել է Փեզեշկիանին՝ փաստեր ներկայացնել այն մասին, որ հայկական սահմանների մոտ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ակտիվությունն է աճելու, այլ ոչ թե ամերիկյան։ Նրա կարծիքով՝ նման մոտեցումը կարող է փոխել հանդիպման օրակարգը եւ մեր հարեւանի վերաբերմունքը վաշինգտոնյան համաձայնությունների հանդեպ։

Ի դեպ, երեկ Փաշինյանը մեծ թվով հեռախոսային խոսակցություններ է ունեցել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Վլադիմիր Պուտինի, Մասուդ Փեզեշկիանի, Ռեջեփ Էրդողանի, Էմանուել Մակրոնի, Հորդանանի նախագահի հետ: Բնականաբար, հաշվետվություն է տվել եւ մասամբ փորձել է հարթել վաշինգտոնյան փաստաթղթերից ստեղծված տպավորությունն ու հանգստացնել իր զրուցակիցներին, որ իրենց շահերին ոչինչ չի սպառնում: Թե որքանով է դա նրան հաջողվել, պարզ չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular