ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը կուտակել է աղբ եւ թունավոր գազեր, քանի որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ». «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Երևանն արթնացավ սուր ծխի հոտից․ կրկին այրվում էր Նուբարաշենի աղբավայրը։ Նուբարաշենին հարակից վարչական շրջանների բնակիչներն այս տապին փակում էին պատուհաններն ու անջատում էին օդափոխման համակարգը՝ վնասակար և թունավոր ծխից խուսափելու համար։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, դեկտեմբերի 13-ի Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: Շահույթի հետևից վազող իշխանությունն այսօր, բացի աղբից, կուտակել է նաև մեծ քանակության թունավոր գազեր օդում, միայն այն բանի համար, որ «աղբ վերամշակելը շահութաբեր չէ»։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և միջազգային զեկույցների՝ Երևանի օդի աղտոտվածությունը տարիներ շարունակ գերազանցում է սահմանային թույլատրելի չափորոշիչները։ Սակայն ամեն անգամ աղբավայրի այրվելուց հետո, երբ երկնքում ամպ ու արև չի երևում, պետական կառույցները հուսադրում են, որ ամեն բան այդքան էլ վատ չէ և ներկայացնում են անհավանական թվեր։ Օրինակ՝ Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Սա պաշտոնական տեսակետն է, իսկ գիտությունն ու բնապահպաններն այլ բան են պնդում։ Բնապահպան Սիլվա Ադամյանը պնդում է, որ Երևանի էկոլոգիական խնդիրների պատճառով բնակչության առողջությունը և կյանքի որակը կարող են զգալիորեն վատթարանալ։ Նման խնդիրների հիմնավոր պատճառները սրանք են. ավտոտրանսպորտ (հատկապես հին մեքենաներ), շինարարական փոշի, ջեռուցման համակարգեր՝ մազութով կամ փայտով, քամու պակաս և լեռնաշղթաներով շրջափակված դիրք՝ օդի շրջանառության դժվարություն։ Այս ամենին օրերս գումարվեց Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը։ Բնակիչները բողոքում են, որ ծուխը արդեն լցվել է մարդկանց թոքերը, սակայն քաղաքային իշխանություններն ու շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը մատը մատին չեն տալիս։ Նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը պատրաստվում է հաջորդ տարի հյուրընկալել COP17 համաժողովը, որի հիմքը բնապահպանությունն է։ Սակայն ինչ բնապահպանություն, եթե անգամ աղբը չեն կարողանում անվտանգ պահպանել։ Անգործության են մատնված պատասխանատու բոլոր կառույցները, միայն փրկարարներն են, որ ջանասիրաբար, վտանգելով առողջությունը, փորձում են պայքարել կրակի դեմ»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular