ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ մանրամասնելով, որ Կենտրոն վարչական շրջանում գերազանցվել է օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ, Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ, Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ 1.1-1.5 անգամ, Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 8-ին՝ 1.4 անգամ:

Օգոստոսի առաջին տասնօրյակում փոշու ամենաբարձր կոնցենտրացիանները դիտվել են օգոստոսի 8-ին բոլոր դիտակայաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.1-2.1 անգամ, ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում գերազանցվել է 1․02-2․1 անգամ.

Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 1-ին, 2-ին, 4-10-ը՝ 1.1-2.1 անգամ:

Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 3-ին ՝ 1.02 անգամ:

Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 4-ին՝ 1.2-1.3 անգամ:

Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 5-8-ը, 10-ին՝ 1.03-1.3 անգամ:

Ազոտի երկօքսիդի ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)՝ օգոստոսի 9-ին՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2․1 անգամ։

Ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի քանակությունները 2025թ-ի առաջին տասնօրյակի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-երը:

Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն օգոստոսի 3-10-ը ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն մեկ դիտակետում՝ 1․2 անգամ։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Կենտրոն (1.4-1.5 անգամ), Մալաթիա-Սեբաստիա (1.4-1.5 անգամ), Դավթաշեն (1.01-1.4 անգամ) վարչական շրջաններում։

Ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Ավան (1.3-1.4 անգամ), Նոր Նորք (1.2 անգամ), Շենգավիթ (1.1-2.1 անգամ) վարչական շրջաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular